ՀՀ-ում առկա ավտորիտարիզմը անցում է կատարում դեպի տոտալիտարիզմ. «Երկիր Ծիրանի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

ՀՀ-ում առկա ավտորիտարիզմը անցում է կատարում դեպի տոտալիտարիզմ. «Երկիր Ծիրանի»

19:26 20.03.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության անունից հերթական անգամ 2018 թվականի մարտի 20-ին հանուն բռնապետության հրապարակվեց դատավճիռ, որով ազատազրկման դատապարտվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը։

Այս դատավարությունը և դատավճիռը ահազանգ և վկայություն են, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ավտորիտարիզմը (վերահսկվող ժողովրդավարությունը) անցում է կատարում դեպի տոտալիտարիզմի (աղքատ և ծեր ժողովրդով ամբողջատիրության): Այս և նման այլ որոշումները, որոնք հրապարակվել են քառորդդարյա նորանկախ Հայաստանի Հանրապետության անունից, որոշումներ են ընդդեմ հայ ազգի, ներկայիս հայոց պետականության, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության:

Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի արդար ցասումը մշտապես ճնշվել է բռնակալության կողմից, ինչի հետևանքով ունեցել ենք և՛ զոհեր, և՛ վիրավորներ, և՛ քաղաքական հալածյալներ: Արցախյան վերազարթոնքը և Հայաստանի անկախացումը մեր առջև չբացեցին ազգային ինքնության և անկախ պետականության ընձեռած հորիզոնները: Դեռ իննսունականներից ներդրված բռնակալական քաղաքական համակարգը ձախողեց նորանկախ հայոց պետականությունը: Հայոց ձախողված պետականությունը մեծ քայքայումներ մտցրեց մեր կյանքի բոլոր բնագավառներում, հոգեկան անկումն ու հուսալքությունը հայրենիքից վանեցին միլիոնավոր մարդկանց՝ և՛ հայրենիքում ապրողներին, և՛ հայրենիքից դուրս:

Չնայած համատարած հուսահատությանն ու կրավորականությանը` 2016 թվականը դարձավ ազգային, քաղաքացիական և հասարակական ակտիվության տարի: Հայ ազգը ցուցադրեց  կամք իր կյանքի ընթացքը տնօրինելու հարցում՝ կանխեց պատերազմը և հավանություն տվեց  Սասնա Ծռերի ապստամբությանը: 

Քաղաքական հայացքների համար քաղաքացիներին ազատազրկելը, քաղաքական բանտարկյալների թիվն ավելացնելը, այլախոհությունը չհանդուրժելը և ազատությունների բռնաճնշումները վկայությունն են, որ Հայաստանում շուրջ քառորդ դար գործող ապօրինի իշխանությունը հետագայում ևս շարունակելու է իր մարդատյաց և կեղեքող գործունեությունը, եթե  տեղի չունենա համազգային դիմադրություն և համազգային ընդվզում ընդդեմ բռնակալության:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ստեղծել ընդվզման օջախներ Հայաստանում  և Հայաստանից դուրս հայաշատ բոլոր քաղաքներում մեկ գաղափարի և մեկ օրակարգի շուրջ՝ տապալել բռնակալությունը և հայ ազգի բոլոր հատվածներին վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց պետականության քաղաքական ինստիտուտներում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ «քաղաքական հաշվեհարդար» էր որակել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը:

SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ մարտի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը: Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի՝ արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:

Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման դատավճիռը մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանինն էր: Նա միակն էր, ով դատարանում ոտքի էր կանգնում, երբ դատավորը ներս էր մտնում: Նա է դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել: Հովհաննես Պետրոսյանը ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:

 

 

 



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

14:19 11.04.2025

Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը

ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

14:10 11.04.2025

Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքել

Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...

BACK_TO_TOP