09:52 03.11.2023
Շիմպանզեները, ինչպես մարդիկ, օգտագործում են լանդշաֆտային բարձունքները տարածքային հակամարտություններում տակտիկական առավելություն ստանալու համար, ասվում է PLOS Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Կոտ դ’Իվուարի Taï ազգային պարկում իրականացվել է շիմպանզեների երկու հարեւան խմբերի վարքագծի ուսումնասիրություն։ Ինչպես նշում են գիտնականները, ռազմավարական մարտը համարվում է մարդկային ճանաչողության էվոլյուցիայի գործոններից մեկը։ Այդպիսի մարտավարություն է տարածքային հակամարտությունների ժամանակ բարձունքների օգտագործումը։
Այս տեխնիկան մարդկության պատմության ամենահին ռազմական մարտավարություններից մեկն է: Մինչ այժմ համարվում էր, որ այս մարտավարությունը հատուկ է միայն մարդկանց: Գիտնականները հետևել են, թե ինչպես են շիմպանզեները շարժվում իրենց վերահսկած տարածքներով, ինչպես նաև այն տարածքներով, որտեղ նրանց միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: Նրանք պարզել են, որ շիմպանզեները երկու անգամ ավելի մեծ հավանականությամբ բարձրանում են բարձր կետեր, երբ շարժվում են դեպի մրցակից խմբի սահմանները, քան իրենց տարածքի խորքերը ճանապարհորդելու ժամանակ:
«Շիմպանզեները բարձրանում են բլուրը, կանգ առնում այնտեղ և, իրենց հավաքած տեղեկատվության հիման վրա, կա՛մ առաջ են շարժվում, կա՛մ նահանջում: Բարձրությունը թույլ է տալիս նրանց տեղեկություններ ստանալ իրենց հարևանների մասին, հատկապես, թե քանիսն են այնտեղ և որքան հեռու են նրանք», – The Guardian-ին ասել է Քեմբրիջի համալսարանի պրիմատոլոգ և հետազոտության գլխավոր հեղինակ Սիլվեն Լեմուինը:
Լինելով ավելի բարձր լանջերին՝ շիմպանզեներն իրենց հանգիստ են պահում՝ չփորձելով այլ գործողություններ կատարել: Այս փաստը ցույց է տալիս, որ շիմպանզեները գտնվել են բարձունքներում՝ միայն իրենց տարածք տեղափոխվելուց առաջ այլ մրցակից խմբերի գտնվելու վայրը պարզելու համար:
Սա հաստատում է այն գաղափարը, որ շիմպանզեների խմբերի կողմից բարձունքների օգտագործումն օգնում է նրանց տեղեկություններ հավաքել մրցակիցների մասին և կատարել համապատասխան մարտավարական մանևրներ, ասվում է հետազոտության մեջ:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...