21:55 02.11.2023
Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո:
Հավանաբար խոսքը Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի մասին է: Իսկապես այդ գյուղում անհետացել է 71-ամյա Մադաթ Բաբայանը, ով այնտեղ ապրել է ողջ կյանքը իր 3 զավակների ու 14 թոռների հետ, զբաղվել է անասնապահությամբ:
Հիշեցնեմ, որ Գետավան գյուղը ամենամոտն էր ադրբեջանական դիրքերին, հարձակման է ենթարկվել զանգվածային այդ ռազմական օպերացիայից ժամեր առաջ: Եվ քանի որ բուն օպերացիայի ժամանակ գերիներ գրեթե չէին վերցնում, հավանաբար Բաբայանին, ում մնացածից ավելի շուտ էին հասցրել Բաքու, որոշել էին չարտահանձնել, այլ նրա վրա կախել ինչ-որ հերթապահ մեղադրանքներ՝ քարոզչական նպատակներով օգտագործելու համար:
Մինչ վերջերս Բաբայանի մասին հարազատներին ոչինչ հայտնի չէր, նա համարվում էր անհետ կորած և անգամ մտածում էին, որ նա զոհված է, հարազատները հանձնել էին ԴՆԹ անալիզներ և փնտրում էին նրան զոհվածների մեջ:
Եվ միայն հոկտեմբերի 9-ին անհայտ հեռախոսից զանգ էր ստացել ընտանիքի անդամներից մեկը, ով այժմ Արտաշատում է ապրում. թոռն է խոսել հեռախոսով, անհայտ անձը ռուսերենով փորձել է հասկանալ, թե ինչ ազգակցական կապ ունի նա Մադաթ Բաբայանի հետ, այնուհետ նա հնարավորություն է տվել թոռանը կարճ զրույց ունենալ իր պապի հետ:
Երբ թոռը հարցրել է, թե արդյոք պապը վիրավոր է, Մադաթ Բաբայանը չի պատասխանել այդ հարցին, միայն ասել է, որ շատ բան ասել չի կարող, քանի որ նրանց հեռախոսազրույցը լսում են: Դրանից արդեն կարող ենք ենթադրել, որ Բաբայանը բանտում բռնության, այդ թվում նաև՝ կտտանքների է ենթարկվում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Նույնը Վագիֆ Խաչատրյանի դեպքում էր: Ի դեպ, ո՞ր փուլում է նրա գործով դատավարությունը: Մանրամասները՝ հարցազրույցում:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...