Նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ կամավոր սկզբունքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ կամավոր սկզբունքով

18:32 20.03.2018

ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է ձևավորել պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ, որը կառաջարկի պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ։

«Դա կարվի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կարճաժամկետ հեռանկարում նախնական ծավալով, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ ամբողջ ծավալով իրականացման միջոցով»,– նշվում է ծրագրում։

Նախատեսվում է նաև բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ նրանց կամավորության ավելի լայն հնարավորություններ ընձեռելու միջոցով։ Սկզբում հնարավորութունները կընդլայնվեն նյութատեխնիկական ապահովման, ապա նաև մյուս ոլորտներում։

Հիշեցնենք, որ կանանց պայմանագրային (սեփական ցանկությամբ) ծառայության անցնելու հնարավորության ընդլայնման մասին իր նշանակումից հետո ԱԺ-ում ունեցած առաջին իսկ ելույթի ժամանակ հայտարարել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Հայաստանի զինված ուժերում, հենց մարտական ստորաբաժանումներում նույնպես ծառայում են նաև կանայք։ Մի քանի տարի է, ինչ նրանք ընդունվում են նաև ռազմական համալսարաններ, իսկ առաջին շրջանավարտներն արդեն զորքերում են ու սպայական ծառայություն են անցկացնում մինչև իսկ զրահատեխնիկայի անձնակազմի հրամանատարի պաշտոնում։

Սակայն հիմնականում կանանց հայկական բանակում վստահում են հատուկ զորքերի ծառայությունը․ առավել մեծ թվով կանայք կազմում են կապի զորքերում։ Սակայն քիչ չեն նաև մարտական խնդիրներ կատարողները։ Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանցից մեկը՝ հատուկ նշանակության ստորաբաժանման դիպուկահարը, մարտական խնդրի կատարման համար ստացավ «Արիության մեդալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP