Ինչո՞ւ է Երուսաղեմի Հայոց պատրիարքը չեղարկել Հայկական թաղամասի հատվածը հրեաներին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Ինչո՞ւ է Երուսաղեմի Հայոց պատրիարքը չեղարկել Հայկական թաղամասի հատվածը հրեաներին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը

22:24 01.11.2023

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այսօր տեղեկացրել է, որ չեղարկել է 2021 թվականին ստորագրված համաձայնագիրը՝ Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ։

Ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Դա ընդամենը սկիզբն է գործընթացի, որը շատ հավանական է ունենա նաև դատական ընթացք, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են իրավական իրենց փաստարկները բերել՝ հօգուտ այն բանի, որ իրենք են ճիշտ:

Շատ կարևոր է, որ ցանկացած գնով հնարավոր լինի վերադարձնել լիարժեք վերահսկողությունը Հայկական թաղամասի ողջ տարածքի նկատմամբ:

Այս հարցի լուծմանն անուղղակիորեն ներգրավված է և՛ Մայր Աթոռը, և՛ Կիլիկիո կաթողիկոսությունը, նաև որոշ չափով Հայաստանի քաղաքական իշխանությունները: Հայտնի է, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս հարցի վերաբերյալ քննարկումներ է ունեցել Պաղեստինի վարչակազմի ղեկավարների հետ,  նաև խոսել է Իսրայելի ու Հորդանանի արտաքին գործերի նախարարների հետ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Գազայում զարգացող իրադարձությունները կարո՞ղ են ազդել այս խնդրի լուծման վրա:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 21.11.2024

SHANTNEWS

Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

21:55 21.11.2024

Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։ Mirror-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։ Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ: Դարամեն սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես […] ...

Արարատի մարզում նոր տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն

21:48 21.11.2024

Արարատի մարզում նոր տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն

Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արարատի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխույժ համայնքային կյանք, կրթական հնարավորություններ, տարբեր ոլորտներում աշխատանքային հնարավորություններ և առողջապահական որակլյալ ծառայություններից օգտվելու հասանելիություն։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

21:40 21.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային […] ...

Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Ռոնալդուից. Էնրիկ Մասիպ

21:33 21.11.2024

Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Ռոնալդուից. Էնրիկ Մասիպ

Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի առանձնահատկությունների մասին։ «Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե ​​խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ […] ...

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանը առավել խիստ է հսկում

21:28 21.11.2024

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանը առավել խիստ է հսկում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը իր առավել խիստ հսկողության տակ է: Լրամշակվել և նոր պահանջներ են ներկայացվել մթերքի տեխնիկական բոլոր բնութագրերի նկատմամբ: Կարևոր բարեփոխումներից մեկն էլ այն է, որ ավարտական փուլում է սննդի պատվերների գրանցման միասնական հարթակի ստեղծումը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP