Թուրքիան կարող է հրաժարվել С-400 համակարգերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Թուրքիան կարող է հրաժարվել С-400 համակարգերից

18:05 09.10.2017

Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթային հրթիռային С-400 համակարգեր գնելուց, եթե երկու երկրները համատեղ արտադրության վերաբերյալ համաձայնության չգան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Akşam թերթին տված հարցազրույցում:

«Մենք դրա վերաբերյալ պաշտոնական մերժում չենք ստացել: Վլադիմիր Պուտինն անձամբ է մեզ ասել, որ կարող ենք համատեղ արտադրության համար քայլեր ձեռնարկել, սակայն եթե Ռուսաստանն այս հարցին բացասաբար վերաբերվի, ապա մենք կարող ենք գործարք կնքել մեկ այլ երկրի հետ»,- նշել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերումն իրենց համար շատ կարևոր է, քանի որ Թուրքիան պետք է պաշտպանի իր օդային տարածքը:

«Եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ցանկանում, որ Թուրքիան Ռուսաստանից գնի С-400 համակարգեր, ուրեմն թող  մեզ իրենց տարբերակն առաջարկեն»,- հավելել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան համաձայնագիր են կնքել С-400 համակարգերի գնման վերաբերյալ, և կանխավճարն արդեն վճարված է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

21:32 28.11.2024

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

21:14 28.11.2024

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական ​​կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

21:05 28.11.2024

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

21:00 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է […] ...

BACK_TO_TOP