17:28 31.08.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստում հարուցվել է վարչական վարույթ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերության հանդեպ: ՀՀ ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը:
Ըստ հոդվածի՝ փորձաքննության են ներկայացվել, ընդհանուր առմամբ՝ 11 անվանում լայն տարածում ունեցող տեղական և ներկրված սերուցքային կարագի տեսակներ, որից պարզվել է, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ տուփով կարագի բաղադրության մեջ առկա է բուսական յուղ: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է «Ստանդարտ Դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հաստատված թիվ 788 փորձարկման արձանագրությունը, որից պարզվել է, որ ընկերության կողմից արտադրվող կարագի բաղադրությունում առկա է բուսական յուղ, և նշված ապրանքը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված «Կարագ» ապրանքի բնութագրին:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ ըստ կանոնակարգի՝ կարագ է համարվում կաթնային մթերքը, որում գերակշռող բաղկացուցիչ մասը կաթնային ճարպն է և որն արտադրվել է բացառապես կովի կաթից: Տվյալ պարագայում, «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» ապրանքային նշանով «կարագ» անվանումով ապրանքը որպես «կարագ» մակնշելը այն դեպքում, երբ փորձաքննության արդյունքում կազմված փորձարկման արձանագրության համաձայն նշված ապրանքի բաղադրության մեջ հայտնաբերվել է բուսական յուղ, և այդ ապրանքը Կանոնակարգի իմաստով հնարավոր է չի հանդիսանում «կարագ», կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ:
Վարույթի ընթացքում հաշվի կառնվեն լրատվամիջոցի կողմից ներկայացված փաստերը, ինչպես նաև ՀՀ Մրցակցային մարմինը լրացուցիչ փաստական ուսումնասիրություն կիրականացնի՝ մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես տնտեսվարողի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման առնչությամբ, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...