18:43 31.08.2018
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։
Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։
Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես է տղան ընկել ու անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Տուժածին անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:
Վնասվածքը հիմնականում գլխի շրջանում է: Ռենտգեն հետազոտություններից հետո բժիշկները հարազատներին առաջարկել են տղային տեղափոխել Երևան՝ նեղ մասնագիտական հետազոտության ենթարկելու համար: 17-ամյա Վարդգես Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, բայց բնակվում է Գյումրիում՝ տատի տանը։
13:51 08.04.2025
Վրաստանն արգելելու է կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը առանց իշխանությունների հավանությանՎրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։ Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, […] ...
13:37 08.04.2025
Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանըԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...
13:23 08.04.2025
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել էԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...
13:02 08.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...
12:52 08.04.2025
Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներԱպրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...