Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
9:35:37
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+9.09 oC

Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը

10:30 26.10.2023

Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:

Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը:

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և «COAF»-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին, այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

13:28 15.04.2025

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի նկատմամբ նշանակվել է ազատազրկման ձևով պատիժ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մարտի 25-ին տեղեկացրել էր, որ դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք առաջարկած մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի […] ...

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

13:22 15.04.2025

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ […] ...

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

13:16 15.04.2025

Երևանում ընտանի կենդանիների համար հերթական զբոսավայրն է բացվել

Շարունակելով Երևանում ընտանի կենդանիների համար առանձնացված զբոսայգիներ կառուցելու ծրագիրը՝ մայրաքաղաքում արդեն 8-րդ զբոսավայրն է բացվել: Էրեբունիում ընտանի կենդանիների զբոսանքը կազմակերպելու նպատակով ընտրվել է Լիոնի այգին՝ լճի ափին: Տարածքն ապահովվել է ջրով, տեղադրվել են խաղասարքեր: Առաջիկայում մայրաքաղաքում զբոսայգիների թիվը կավելանա. դրանց մի մասը նախագծման, իսկ մյուսներն էլ շինարարության փուլում են: ...

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

13:10 15.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

13:05 15.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը

Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, […] ...

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

12:57 15.04.2025

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ

Հայաստանն Ադրբեջանին պաշտոնապես  առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Վարչապետն արձանագրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը […] ...

BACK_TO_TOP