15:06 20.03.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ Հովհաննիսյանի՝ նոր օրենքը միտված է բացառել պետական բյուջետային ֆինանսական ռեսուրսի օգտագործումը քարոզչություն իրականացնելու ժամանակ:
«Այսօր գործող օրենքը նախատեսում է նման արգելք հանրային ծառայողների համար, այն էլ այն դեպքում, երբ այդ հանրային ծառայողը հենց մասնակցում է ընտրության, այսինքն՝ թեկնածու է»,- ասել է Հովհաննիսյանը:
Փոխնախարարը նշել է նաև, որ նոր օրենքով նախատեսվում է արգելել քարոզչություն իրականացնելը որոշակի անձնանց համար:
«Մենք նախատեսում ենք սահմանափակումներն ընդլայնել: Նախ՝ արգելել քարոզչություն կատարելը ոչ միայն թեկնածուին, այլև անձանց, օրինակ, բժշկական հաստատությունների, կրթական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս»,- ասել է նա:
Արդարադատության փոխնախարարի խոսքերով՝ նոր օրենքով քրեորեն պատժելի է համարվում նախընտրական քարոզչությունից հրաժարվելու դեպքում հարկադրանք կիրառելը:
19:24 12.04.2025
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողԵրիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, աայս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ...
19:18 12.04.2025
Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառելՍերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […] ...
19:06 12.04.2025
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներԱպրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […] ...
18:59 12.04.2025
Իրանի ԱԳՆ. Ուիտքոֆն ու Արաղչին մի քանի րոպե զրուցել են անձամբԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անձամբ զրուցել են Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հարկ է նշել, որ ավելի քան երկուսուկես ժամ անուղղակի բանակցություններից հետո Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարները, հեռանալով հանդիպման վայրից, մի քանի րոպե զրուցել […] ...
18:51 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […] ...
18:40 12.04.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է՝ ինչպես են ընթացել Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններըԻրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Օմանի միջնորդությամբ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում և փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...