14:41 20.03.2018
«Մեր պլանային հերթական այցի ժամանակ հայտնաբերեցինք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կոպտորեն խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը: Մեկ տարի շարունակ պետությունն ինքը ոտնահարում է այդ իրավունքը և, փաստորեն, գոյություն ունի «Հանրակրթության մասին» օրենք, որտեղ գրված է, որ Հայաստանում կրթությունը պարտադիր անվճար է 12 տարի շարունակ»,- այս մասին նշել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել է SHANTNEWS.am-ը՝ դիտորդական խումբն այսօր ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները: Իրավապաշտպանը նշել է, որ ՔԿՀ-ում կան կալանքի դատապարտված 6-7 անչափահաս անձինք, ովքեր մեկ տարի շարունակ զրկված են այդ իրավունքից: Նրա խոսքերով՝ իրենց պատկան մարմիններից տեղեկացրել են, որ խնդիրը լուծման փուլում է, բայց Հովհաննիսյանը նկատում է, որ եթե սպասեն, թե երբ հարցը կլուծվի, կարող է ձգձգվել ևս 1 տարի և ցանկացած կալանքի ենթարկված անձ, որ զրկված է այդ իրավունքից, կարող է դիմել ՄԻԵԴ և Հայաստանի դեմ վճիռ ունենալ: Այդ խնդրով անհանգստացած են և կարծում են, որ անհապաղ պետք է անձը լուծի, հատկապես, եթե հաշվի առնվի այն դրույթը, որ ՔԿՀ-ները մարդուն ճիշտ ճանապարհի վրա դնելու համար են և ոչ թե փակելու ու տարբեր շփումներից զրկելու:
«Հիմա ո՞նց ենք պատկերացնում անչափահասներին վատ ճանապարհից հետ կանգնեցնելու գործընթացը, երբ նրանց անգամ կրթությունից ենք զրկում: Փաստորեն՝ ՔԿՀ-ն հանդիսանում է փակ տարածք, որտեղ նրանք զրկված են տարբեր իրավունքներից»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը:
Դիտորդական խմբին նշված խնդրի մասին տեղեկացրել են, թե պատճառն այն է, որ նախորդ պայմանագիրը խզվել է անչափահասների կրթությամբ զբաղվող կառույցի հետ, իսկ նոր պայմանագիր կնքելու համար աշխատանքներ են տարվում:
«Այնպես չէ, որ դատապարտյալների զբաղվածությունը ապահովելու համար որևէ բան չի արվում, 2016-2017 թվականերին բավականին աշխատանքներ են տարվել նույն Աբովյան ՔԿՀ-ում: Օրինակ՝ արհեստագործական ուսումնական մասնագիտական համակարգչային շահագործման դասեր են տարվել և 10 կին դատապարտյալներ ստացել են սերտիֆիկատներ, վարսահարդարման դասեր են եղել, 11 կին է ստացել սերտիֆիկատ, սա էլ համարենք ուսուցում և հետագայում վերաինտեգրման հարցով կատարված աշխատանք»,- ի պատասխան քննադատությունների՝ պատասխանեց ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Անուշ Ջենտերեջյանը:
Որպես խնդիր՝ մատնանշվեց նաև ՔԿՀ-ներում քիչ թվով հոգեբանների առկայությունը: Իսկ դիտորդական խմբի անդամներից էլ Ռոբերտ Ռևազյանը պատմեց, որ եղել են դեպքեր, երբ իրենք տեղեկություններ են ստացել ՔԿՀ-ում անձին ծեծելու վերաբերյալ, բայց երբ գնացել են և ցանկացել մուտք գործել հիմնարկ, թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, թե քնի ժամին չեն կարող մտնել ՔԿՀ:
Հաշվի առնելով այս ամենը՝ դիտորդական խումբն արձանագրում է, որ Հայաստանի ՔԿՀ-ներում իրավիճակը 2017 թվականին շարունակել է մնալ մտահոգիչ։ Ընդհանուր առմամբ՝ ազատազրկված անձանցից անցած տարի ստացվել է 102 ահազանգ, և իրականացվել է ոչ պլանային 68 այցելություն։
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...