14:36 20.03.2018
Առաջիկա երկու օրերի ընթացքում Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված երկու դասախոսներ կդիմեն փաստաբանի օգնությանը դատական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Երևան ժամանած դասախոսները անձամբ են հայտարարել: Նրանք մեկ անգամ ևս բարձրաձայնել են Շիրակի պետական համալսարանում տիրող վիճակի մասին և կրկին կոչ արել պատկան մարմիններին գործին համապատասխան ընթացք տալ:
«Մարտի 14-ին բուհ էր այցելել ԱԺ կրթության հանձնաժողովի 5 հոգանոց պատվիրակությունը՝ նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ, որը հայտարարեց՝ «տղաների բարձրացրած բոլոր խնդիրները համապատասխանում են իրականությանը»: Ժամեր անց պարոն Սահակ Մինասյանը մեզ մեղադրանք է առաջադրում, որ «համապատասխան վարքագիծ չունենք», բուհի գույքն ենք վնասում և նա մեզ ազատեց գործից: Սա առաջին փորձը չէր, նախադեպ էլի եղել է և երկրորդ անգամ նույն բանն արեց նույն բառապաշարով՝ թող գնան դատարան»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքերով՝ սա նախադեպ է, երբ կարելի է քննադատող մարդուն գործից վռնդել և ուղարկել դատարան: Դասախոսները դիմում են նախագահին և վարչապետին պահանջով՝ բեկանել Մինասյանի «բեսպրեդել» որոշումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Շիրակի պետհամալսարանում անցկացվել են դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններ, որոնք ընթացել են բուհի կանոնակարգի խախտմամբ: Ըստ կանոնադրության՝ ֆակուլտետային խորհուրդն իրականացնում է դեկանների ընտրություն, իսկ դեկանն ընտրվում է գիտական խորհրդում փակ՝ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների կեսից ավելիի ձայները հավաքած թեկնածուն: Մինչդեռ, շրջանցելով կանոնադրությունը, դեկաններն ու ամբիոնի վարիչները ընտրվել են գիտական խորհրդում: ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը նույն օրը գիտխորհրդի ժամանակ 13 փոփոխություն է կատարել բուհի կանոնադրության մեջ և նույն րոպեին դրանք կիրառել:
Համաձայն կարգի՝ կանոնադրության մեջ ցանկացած փոփոխություն պետք է արվի համապատասխան ընթացակարգով: Պետք է քննարկվի գիտխորհրդում, ուղարկվի ԿԳ նախարարություն, այնուհետև հաստատվի ՀՀ կառավարությունում:
Խնդրին ծանոթ է նաև կրթության և գիտության նախարարությունը: Սակայն, ըստ դասախոսների, նախարարությունը տվել է երկու՝ իրարից տարբեր պատասխան: Կրթության և գիտության նախարարը նաև այցելել է Գյումրի և տեղում ծանոթացել նույն խնդրի համար դասադուլ հայտարարած ուսանողների հետ:
ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնել են նաև ռեկտորի կողմից իրականացվող մի շարք ապօրինությունների մասին:
15:33 09.04.2025
Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Եգիպտոսի դեսպանինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։ Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ […] ...
15:27 09.04.2025
Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն էԵվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։ Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների: Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և […] ...
15:19 09.04.2025
«Ինտերը» հյուրընկալվելիս հաղթել է Մյունխենի «Բավարիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։ «Ինտերից» հաշիվը գեղեցիկ գրոհից հետո 38-րդ րոպեին բացել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը, իսկ պատասխան գոլը 85-րդ րոպեին խփել է 35-ամյա Թոմաս Մյուլերը։ Սիմոնե Ինձագիի թիմը 88-րդ րոպեին Դավիդե Ֆրատեզիի գոլի շնորհիվ հաղթել է։ Իտալական թիմի մեկնարկային կազմում էր նաև […] ...
15:13 09.04.2025
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունըՀայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ Բաքվի պահանջների մասին լրատվամիջոցների հարցմանը: «Կարևորելով մարդասիրական խնդիրների լուծումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին […] ...
14:49 09.04.2025
Արսեն Հարությունյանը այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը (61 կգ) այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-2 հաշվով հաղթել էր Ալբանիան ներկայանցող Զելիմխան Աբակարովին։ Հարությունյանը կարիերայում 5-րդ անգամ կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների եզրափակչում։ Նախորդ 4 անգամը նա հաղթել է և Եվրոպայի քառակի չեմպիոն է։ Հայ ըմբիշի մրցակիցը վճռորոշ գոտեմարտում Տոկիոյի Օլիմպիական […] ...