14:45 31.08.2018
«Հայաստանին անհրաժեշտ է կոնսեսուսի կառուցման, բանակցային սեղան ձևավորել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է փորձագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ արված հայտարարությանը:
Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է կարողանան իրենց մեջ ուժ գտնել ու նստել բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու և իրենց ստորագրություններով վավերացնելու փոխզիջումային մի փաստաթուղթ, թե երբ է տեղի ունենալու խորհրդարանի արտահերթ ընտրությունները:
Փորձագետի պնդմամբ՝ ընտրական գործընթացը մոտ 2-2.5 ամիս տևող պրոցես է, և այդ հետհաշվարկը հաշվի առնելով պետք է կուսակցությունները որոշեն, թե մինչև երբ են քննարկելու ընտրական օրենսգիրքը, երբ են ընդունվելու փոփոխությունները, որպեսզի արտահերթ ընտրություններին նախապատրաստվող ուժերը տեղեկացված լինեն, թե ինչքան ժամանակ ունեն ու ինչպես պատրաստվեն ընտրություններին:
«Հիմա եթե գիտենք, այդ օրը լինի, կհասկանանք, թե ինչ պետք է հասցնենք մինչ այդ օրը անել և ոնց ենք անելու, որպեսզի որևէ մեկի մոտ կասկածներ չառաջանա, որևէ մի քաղաքական միավոր չմտածի, թե այս մեկը կարող է ինձ «քցել», խաբել, խուսափել, այլ խաղ խաղալ: Ինչի՞ չենք ցանկանում, որ մեր երկիրը զարգացնելու մեջ լինենք միասնական, գիտակցված, սպասելով և բոլորս մեր էներգիան և ուժերը դեպի այդ դրականը տանենք»,- նշել է փորձագետը:
Նույն տրամաբանությամբ, ըստ Թևան Պողոսյանի, պետք է մոտենալ նաև վարչապետի կողմից առաջարկած անցումային արդարադատության մոդելի ձևավորմանը: Փորձագետի համոզմամբ՝ քաղաքական ուժերը պետք է ընդհանուր հայտարարի գան ու գծեն տնտեսական, քաղաքական ու մյուս ոլորտներին վերաբերող կարմիր գծերը, թե նախկինում արված չարաշահումներից որոնք են ներելի, որոնք՝ ոչ, որ հանցատեսակը ինչպես պետք է պատժվի:
«Եթե օրինակ՝ այսօր օրենքի տառին համաձայն բոլոր գործերը փորձենք բացահայտել, ապա Հայաստանում կան համակարգեր, որտեղ բոլորին պետք է նստեցնել: Եթե սոլյարկա են գողացել, ուրեմն եղել է նաև այն ամենացածր օղակը, որը ստորագրել է այդ թղթի տակ՝ խաբելով, որ էսքան կիլոմետր քշել եմ, բայց չի քշել: Առողջապահական համակարգում՝ չգիտեմ մեկը գումար է տվել, մեկը բժիշկին կոնյակ է տվել, կոռուպցիա՞ է, կոռուպցիա չէ՞, ո՞նց ենք գնահատում»,- նշել է Պողոսյանը՝ ավելացնելով, որ խնդիրները շատ են ու եթե կարմիր գծեր չգծվեն, ապա անհասկանալի ու խառնաշփոթ իրավիճակ կարող է ստեղծվել:
Թևան Պողոսյանի պնդմամբ՝ պետք չէ կրկնել նախկինների սխալները, հարկավոր է հետ կանգնել իրար բզկտելու նախկին մեթոդներից ու պետք է բանակցել: Ի դեպ, նա այդ ուղղությամբ որոշակի տեղաշարժ նկատում է ԱԺ նախագահի և վարչապետի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, երբ հրապարակվեց կոնկրետ այն հարցերի շրջանակը, որի շուրջ քաղաքական ուժերը պատրաստվում են աշխատել:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա, ըստ Թևան Պողոսյանի, եթե բանակցությունների արդյունքում խորհրդարանի բոլոր խմբակցությունների համաձայնությամբ որոշվի, որ Սահմանադրության մեջ պետք է նոր նախադասություն ավելացվի, ապա որևէ խնդիր չի առաջանա, բայց այդ համաձայնությանը պետք է հանգեն բոլոր ուժերը միասին՝ կոնսեսուսի միջոցով:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...