ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով 2 զոհ կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի հետևանքով 2 զոհ կա

10:42 20.03.2018

16:29:11

Ըստ նախնական տվյալների՝ Մոսկվա-Երևան երթուղով հետևող ավտոբուսի վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհին կայանված է խափանված մարդատար մեքենա: Փորձելով շրջանցել այն` ավտոբուսը ստիպված դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է դեմառդեմ ընթացող բեռնատարին:

 

Բախման հետևանքով զոհվել են բեռնատարի վարորդն ու ավտոբուսի 30-ամյա վարորդը: Ըստ մեր ունեցած տվյալների, որ հաստատում են ՌԴ ԱԻՆ-ում և ՆԳՆ-ում, զոհվածը ՀՀ քաղաքացի է` Սուքիասյան Արտակ Վրեժի, ծնված` 1978թ.: Ավտոբուսում երկու վարորդներից բացի եղել են 48 ուղևոր:

 

Վթարի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որոնց տեղափոխել են Վորոնեժի մարզի Պավլովսկի կենտրոնական հիվանդանոց: Տուժածներից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Եվս մեկ մարդ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:

 

SHANTNEWS-ը հրապարակում է տուժածների ցուցակը:

 

1. Սարդոնյան Դավիթ (14.05.1969), վերակենդանացման բաժին

 

2. Հայրապետյան Մելիք (31.10.1988), վերակենդանացման բաժին

 

3. Բաբաջանյան Տիգրան (30.08.1972), վերակենդանացման բաժին

 

4. Համբարձումյան Եղիշե (հոկտեմբեր 1982), վերակենդանացման բաժին

 

5. Թևոսյան Արկադի (4.08.1974), վիրաբուժական բաժին

 

6. Մուրադյան Արմեն (29.04.1964), վիրաբուժական բաժին

 

7. Օհանյան Վարյա (8.11.1961), վիրաբուժական բաժին

 

8. Գևորգյան (Գևորկոսյան) Վազգեն (30.07.1972) – վիրաբուժական բաժին

 

Բոլոր ուղևորները ժամանակավորապես տեղավորվել են «Ինչպես տանը» (Как дома) հյուրանոցում:

 

ՀՀ դեսպանությունը և հյուպատոսությունը, ԱԻՆ, ՆԳՆ, Քննչական հանձնաժողովի ներակյացուցիչները, ըստ կարգի, տեղեկացվել են ՌԴ համապատասխան մարմինների կողմից, և նրանք արդեն դեպքի վայրում են ու իրենց ռուս գործընկերների հետ համատեղ իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները:

 

Տուժածներին անհրաժեշտ օգնություն է ցույց տրվում Վորոնեժի մարզի հայկական համայնքի կողմից:

 

 

13:42:12

ՌԴ Վորոնեժի մարզում վթարված 308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը: Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հաղորդմամբ, վիրավորները ստացել են առաջին բուժօգնություն: 

 
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
 
 

13:04:19
ՌԴ ԱԻՆ հաղորդած տեղեկության համաձայն՝ զոհված ՀՀ քաղաքացին Արտակ Վրեժի Սուքիասյանն է, ծնված 1978թ.:

 

11:50:31
ՌԴ իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ հայկական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել դիմացի բեռնատարին:

11:42:14
ՌԴ Վորոնեժի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտոպատահարից ՀՀ երկու քաղաքացի է զոհվել: Ռուսական «РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ բախվել են Հայաստանից մեկնած մարդատար ավտոբուսն ու ռուսական բեռնատարը:

Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող ավտոբուսում եղել է 48 ուղևոր և երկու վարորդ: Պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP