Համաձայն եմ Ամուլսարի շահագործման հարցում բնապահպանների փաստարկների և մտահոգությունների հետ. Արթուր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Համաձայն եմ Ամուլսարի շահագործման հարցում բնապահպանների փաստարկների և մտահոգությունների հետ. Արթուր Գրիգորյան

15:15 31.08.2018

Բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կբերի էկոլոգիական աղետի, կթունավորի օդը, ջուրը և շրջակա միջավայրը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս մասին ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայն է բնապահպանների բերած փաստարկների և մտահոգությունների հետ:

«Ես՝ որպես պետական գերատեսչության ղեկավար, պետք է առաջնորդվեմ մեր բացահայտումներով: Այլ բան է, որ նախկինում եղել եմ քաղաքացիական հասարակության կազմակերպության ղեկավար և առաջնորդվել եմ այլ կարծիքներով: Իսկ ընկերությունն ինքն իր նախագծային փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրել է ստորգետնյա ջրերի ազդեցության վերաբերյալ: Հարցն այն է, որ այդ նախագծային փաստաթղթերում տեղ գտած դրույթները պատշաճ կերպով ժամանակին չեն ուսումնասիրվել և փորձաքննական եզրակացության մեջ տեղ չեն գտել: Եվ հիմա ընկերությունը զուտ ձևական իրավական պահանջ է ներկայացնում, որ մենք իրավասու չեն քննարկել տեղ գտած այդ դրույթները, քանի որ դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և թույլատրվել են»,- նշել է Արթուր Գրիգորյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

23:40 07.04.2025

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

22:53 07.04.2025

ԵԱ. Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց կիսաեզրափակչում և կպայքարի կրկնակի չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: 25-ամյա ըմբիշը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության հասավ վրացի Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ ապրիլի 8-ին։ Անդրեասյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բաևը (UWW)։ ...

BACK_TO_TOP