20:53 19.03.2018
Երևանում ու Գյումրիում երեկ մեծ հերթեր էին, ճիշտ այնպիսիք, որ լինում էին խորհրդային տարիներին՝ խանութների առջև: Ովքեր պատահաբար տեսել են այս հերթերը ու դեռ չգիտեն, թե դրանք ինչի համար էին, ապա հիշեցնենք, որ շատ այլ երկրների նման Ռուսաստանի նախագահին Հայաստանում էլ են ընտրել: Ընտրողների մեծ մասն էլ ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներն էին և ընտրության հարցի կարևորությանը մոտենում էին հենց ազգի ու երկրի խնդիրների մասին սեփական պատկերացումներից ելնելով:
«Մեր երկրի կայունությունը կախված է Ռուսաստանից»:
«Տեսեք, թե Ռուսաստանում ինչքան հայեր են աշխատում»,- նշել են ազգությամբ հայ ռուսաստանցի ընտրողները:Ի տարբերություն Հայաստանի` երբեմնի եղբայրական Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն այդպես էլ ընտրելու հնարավորություն չունեցավ: Մի դեպքում ընտրատեղամաս տանող ճանապարհին Կրեմլի մանրակերտն էին ազգայնականներն այրել, մյուս դեպքում Ուկրաինայի՝ արյունով ներկված քարտեզն էին գցել ճանապարհին, որ քվեարկողները չկարողանային անցնել դրա վրայով և չգրգռեին ազգայնականներին: Ռուսաստանում այս ամենն, իհարկե, կոշտ քաննդատությունների արժանացավ: Հետընտրական առաջին մամուլի ասուլիսում, սակայն, Վլադիմիր Պուտինը նշեց, որ ոչ մի պատասխան չի տա Ուկրաինայում տեղի ունեցածին:
«Մեզ համար ուկրաինացիները եղբայրական ժողովուրդ են, ես միշտ դա ասել եմ: Մենք ոչ մի բանով չենք պատասխանի, ճիշտ հակառակը՝ կանենք ամեն ինչ, որ Ռուսաստանում ապրող ուկրաինացիներն իրենց զգան ինչպես տանը»:
Ասուլիսին Պուտինը պատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք բացառում է, որ կարող է առաջադրվել նաև 2030 թվականի նախագահական ընտրություններին, եթե չի փոխում սահմանադրությունը:
«Այն ինչ դուք ասում եք` ծիծաղելի է: Եկեք հաշվենք… Ես ի՞նչ է, մինչև 100 տարեկա՞նս պետք է այստեղ նստեմ: Ոչ, ոչ…»:
Մինչ Պուտինն իր հետագա առաջադրումների անհավանականության մասին էր խոսում` Վլադիմիր Ժիրինովսկին նրա նոր ու անցած նախագահական պաշտոնների թվի շուրջ էր վիճաբանում Վլադիմիր Սոլովյովի հետ:
«Իրականում սա նրա հինգերորդ նախագահությունն է, որովհետև, երբ նա վարչապետ էր, նախագահից էլ բարձր էր: Եվ պետք չէ ասել, որ դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կարելի է մտածել, թե Մեդվեդևն ինքն իրեն ինչոր բան էր անում»:
Ժիրինովսկին, ի դեպ, նախորդ ընտրությունների համեմատ էական առաջընթաց է գրանցել` 4-րդից 3-րդ հորիզոնականը տեղափոխվելով:
«Ինձ ոչ թե արդյունքը, այլ ընտրողի տրամաբանությունը չի գոհացնում: Ե՞րբ պիտի ժողովուրդը սկսի գնահատել թեկնածուին: 8 թեկնածուներից 6-ը դրածո էին: Հետևաբար մնում ենք ես ու Պուտինը: Բայց ե՛ս պետք է ընտրվեի, որովհետև Պուտինը արդեն շատ է ընտրվել: Ցանկացած եվրոպացի ընտրողի տրամաբանությամբ այս անգամ ես պետք է հաղթեի: Ի՞նչ ընտրություն, եթե նորից նույնին են ընտրում: Ո՞րտեղ է տրամաբանությունը»:
Ապա Ժիրինովսկին սկսեց բացատրել, թե ինչու ինքը ոչ միայն Պուտինին, այլ նաև Գրուդինինին է պարտվել ու ավելի զարմացավ, թե ինչպես կարող էր Սոբչակը հաղթել Յավլինսկուն, ի դեպ, ճիշտ նույն հարաբերակցությամբ, ինչպես կոմունիստ Գրուդինինը իրեն:
«Ո՞վ է Գրուդինինը: Կոլխոզնիկ: Բանջարեղենի հավաքածու բորշի համար: Յավլինսկին ստացել է երկու անգամ պակաս, քան պոռնոաստղ Սոբչակը: Սա ի՞նչ երկիր է: Նա առաջարկում է միասեռականների ամուսնությունների օրինականացում: Իսկ ես չեմ կարող ձայն խնդրեմ լեսբուհիներից և արվամոլներից»:
Իսկ Քսենիան, Վլադիմիր Վոլֆովիչի նոր բնութագրումներից դեռ անտեղյակ, խնդրում էր որ իրեն չհիշեն միայն ժիրինովսկու վրա ջուր լցնելու միջադեպով: Քսենիան իր հաղթանակից էր խոսում:
«Իմ հաղթանակը նրանում է, որ ես կարողացա ասել իմ ընտրողներին այն, ինչ նրանք այլ տեղերից չէին կարող իմանալ: Մենք 26 քաղաքում ենք եղել: Այդ ցուցանիշով առաջինն ենք: Յավլինսկին երկրորդն է, Գրուդինինը երրորդը»:
Յավլինսկին մյուս երեք թեկնածուների հետ 1 տոկոսից պակաս ձայն էր հավաքել: Քսենիան, ում խոսքերով Ռուսաստանը գենետիկական ավելցուկ է, այս ընտրությունները շատ ավելի թափանցիկ էր գնահատել, քան նախորդը, որի ժամանակ ինքը դիտորդ էր և խոստովանել էր թե սեփական աչքերով էր կարուսելներ տեսել:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...