Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+5.09 oC

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը

09:27 13.10.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։

«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

15:20 22.12.2024

Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքում

Դոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

14:40 22.12.2024

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը

14:20 22.12.2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը

2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի […] ...

Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ

14:00 22.12.2024

Pink Floyd-ի հիմնադիրը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ

Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության մեջ և կոչ է արել դադարեցնել դրանք։ «Ամբողջ աշխարհում սիրտ և ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ գիտի, որ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը սխալ է։ Դուք չեք կարող ոչնչացնել ժողովրդին»,- ասել է Ուոթերսը։ 2023 թվականի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:40 22.12.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին

13:30 22.12.2024

Էկոնոմիկայի նախարարը ընդունել է քաղաքացիների՝ ծանոթացել նրանց խնդիրներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար […] ...

BACK_TO_TOP