Ըստ Տարոն Մարգարայանի «Ելք»-ն է մեղավոր, որ լրագրողները իրենց համար հատկացված դահլիճ չգնանցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ըստ Տարոն Մարգարայանի «Ելք»-ն է մեղավոր, որ լրագրողները իրենց համար հատկացված դահլիճ չգնանցին

17:01 19.03.2018

Լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ սահմանափակելու խոսակցություններին քաղաքապետարանում կայացած հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ Երևանի քաղաքապետից հետաքրքվելով, թե ինչ են ի վերջո որոշել, այսուհետ էլ թողելու՞ են, որ լրագրողները նիստերի դահլիճ մտնեն, թե՞ ոչ 

«Մենք էնքան էլ կողմնկից չեն և չենք ընդունում, որ ասում են սահամանափակում: Օրենքով մեզ տրված է հրապարայկայնություն ապահովել և մենք պարտավոր ենք, օրենքից շեղում չենք անելու, օրենքով սահմանված կարգով հրապարակայնությունն իրականացնելու են: Մենք լրագրողների առաջարկներն ենք ամփոփում, լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ ինքն այսօր նկատողություն է արել մի լրագրողի, ով «Ելք» խմբակցության անդամներից  Անի Խաչատարյաի տեղն էր զբաղեցրել այն ժամանակ, երբ Եքը բոյկոտել ու լքել էր դահլիճը:

«Վաղը կարող է ձեր տեղում նստած լինի, դուք ինձանից կարող եք պահանջել, թե ինչու են մեր տեղերում այլ մարդիկ նստում: Լրագրողների համար առանձնացված սենյակում լավ պայմաններ են ապահովված, նրանք այնտեղ պիտի լինեն», – հավելել է քաղաքապետը

Տարոն Մարգարյանի այս պնդմանն արձագանքելով Ալեն Սիմոնյանն ասել է, որ ինքը դեմ չէ, որ լրագրողները իր տեղում նստեն, իսկ լրագրողների համար հատկացված դահլիճի մասին կարող է ասել, որ եղել է այդ դահլիճում ու արձանագրել, որ մեկ լրագրողից ու մաքրուհուց զատ այնտեղ այլ մեկը չի եղել, լրագրողները ցանականում են նիստերի դահլիճում աշխատել

«Նիստը թողել ու գանացել էիք լրագրողների տեղը զբաղեցրել, դրա համար էլ չեն նստել: Դուք ձեր տեղում նստեք, լրագրողներին էլ թողեք իրենց տեղից հրապարակայնություն ապահովել», – ասել է Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դեռ քննարկվում է հարցը՝ թողնել լրագրողներին ավագանու նիստերի դահլիճ, թե նրանք ավագանու աշխատանքը պետք է լուսաբանեն առանձնացված սրահից, որտեղից ուղիղ կապ է հաստատված նիստերի դահլիճ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

18:18 18.04.2025

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ: Գորիս քաղաքում նա հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ «Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում […] ...

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

BACK_TO_TOP