Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին

22:20 03.10.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Թվարկենք, թե ինչ էր նախորդում Կատրին Կոլոննայի այցին։ Նախ պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո նախագահ Մակրոնը հեռախոսազրույցում Ալիևից պահանջել էր կոնկրետ երաշխիքներ, որ Արցախում հայերին ոչինչ չի սպառնա, փաստորեն կոչն անտեսվեց, հետևեցին բռնի տեղահանումները: Դրանից հետո Մակրոնն ավելի կոշտ ձևակերպեց իր մտքերը․ մասնավորապես Ֆրանսիական  IFP հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ արդեն խաղասեղանին է դրված Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դա հաշվի առնելով՝ Ֆրանսիան չափազանց հետևողական կլինի ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելու հարցում:

Դրանից հետո հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ Սյունիքում Ֆրանսիան հյուպատոսություն է բացում՝  դրանով ամրապնդելով իր քաղաքական ներկայությունը  Իրանի հետ Հայաստանի սահմանի մոտ: Ի դեպ հատկանշական է, որ այս հարցում ուրվագծվում է Փարիզի և Թեհրանի միջև համագործակցությունը: Հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Երևանում տեղի ունեցավ Ֆրանսիայի և Իրանի դեսպանների միջև հանդիպում: Ընդ որում՝ Ֆրանսիայի դեսպանն անձամբ է այցելել իր իրանցի գործընկերոջը:

Աճում է Ֆրանսիայի տրամադրած մարդասիրական օգնությունը, ընդամենը մի քանի օր առաջ հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ ֆրանսիան հավելյալ ևս 7 մլն եվրո կհատկացնի ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի այն կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերում Արցախից բռնի տեղահանված մարդկանց»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկում Բաքվում՝ Հայաստանին օգնելու հարցում Ֆրանսիայի հետևողականությանն ի պատասխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP