Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ հարցեր են քննարկել Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները

22:08 29.09.2023

Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը:  Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի տեղակալ Բաշար Հաջիևը և մի պաշտոնյա, որն առաջին անգամ է երևում այդ բանակցություններում՝ Իլքին Սուլթանովը:

Հայկական կողմը նույն պաշտոնյաներն են ներկայացնում՝  Արցախի ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Մՙարտիրոսյանը և Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքումյանը:

3-րդ հանդիպումն էր սա այս ձևաչափով՝  այս վերջին ռազմական օպերացիայից հետո:
1-ինը եղավ Եվլախում,  2-րդը՝ Իվանյան-Ավանում՝ ռուս խաղաղապահների շտաբի տարածքում, բայց նաև չհաստատված տեղեկություն կա այն մասին, որ Արցախի հանրապետության նախագահ Շահրամանյանը Շուշիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության ծառայության պետի հետ: Սա արդեն այլ ձևաչափ է, որը նույնպես հավանական է շարունակություն ունենա:

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ կարող ենք միայն ասել, որ նրանք գրում են, որ շարունակվում է նախորդ հանդիպումների օրակարգը: Նախորդ հանդիպումից հետո նախագահ Շահրամանյանը, հետևելով Ադրբեջանի կողմից ներկայացված վերջնագրին, ստիպված էր հրամանագիր ստորագրել Արցախը լուծարելու մասին: Նաև այդ հանդիպմանը հետևեց այն, որ սկսվեցին Արցախի պետական այրերի ձերբակալություններն ու գերեվարումները, և նաև Արցախի մայրաքաղաք մտավ ադրբեջանական ոստիկանությունը:

Եվ եթե նույն այս տեմպերով Արցախի իշխանությունները շարունակեն զիջել և կատարել Ադրբեջանի վերջնագրի պահանջները, ես վախենում եմ անգամ մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ այս հանդիպումից հետո:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ քննարկում են ռեինտեգրացիայի և մարդասիրական բնույթի հարցերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Եթե հայ գրեթե չի մնացել, այդ դեպքում ի՞նչ նկատի ունեն «վերաինտեգրում» ասելով։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP