Ազատի ջրամբարում ապօրինի ձուկ են որսում. ահազանգում է որսորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Ազատի ջրամբարում ապօրինի ձուկ են որսում. ահազանգում է որսորդը

14:09 19.03.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նախարարության կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը, ամփոփելով որսաշրջանը, նշել էր, որ տարեկան 150-200 որսագողության դեպք է արձանագրվում: 

«Ապօրինություններն արձանագրում ենք, եթե կան քրեական հատկանիշներ, ուղարկում ենք իրավապահ մարմիններին, եթե չկան, վարչական վարույթ ենք իրականացնում, տուգանում ենք և այլն: Եթե չկան քրեական հատկանիշներ, այսինքն՝ բնությանը պատճառած վնասը չի գերազանցում 200 հազարը, այդ դեպքում մենք կիրառում ենք վարչական տուգանքներ: Օրինակ՝ թեթև խախտումների ժամանակ 70-140 հազար դրամով են տուգանվում, կոպիտ խախտման պարագայում՝ 150-200 հազար դրամով»,- նշեց Բննախի պաշտոնյան:

Նրա խոսքով՝  թիրախում հիմնականում հայտնվում են խոշոր կաթնասուններ, որոնց մի մասը կա նաև Կարմիր գրքում, ինչպես նաև մանր թռչուններ:  

 
«Արգելվածներից հիմնակում նապաստակի և այծամի որս է լինում: Բեզոարյան այծը գրանցված է Կարմիր գրքում: Ամեն տարի 1-2 դեպք, այուամենայնիվ, լինում է»:
Նա տեղեկացրեց, որ այս տարի արդեն տափաստանային արտույտի ապօրինի որս է եղել, արձանագրել են և վարչական պատասխանատվության ենթարկել: Բեգլարյանը նշեց նաև, որ որսագողության հիմնական դեպքերն արձանագրվում են որսաշրջանի փակումից հետո:  
Այնուհետև որսագողությանն անդրադարձավ «Օրինավոր որսի ակումբի» նախաձեռնող խմբի անդամ Էդուարդ Սարիբեկյանը:
 
«Ես ահազանգում եմ, որ հենց հիմա Ազատի ջրամբարում ցանցերով փակված է գետաբերանը: Ամեն օր ինձ զանգում են, արդեն հոգնել եմ ահազանգելուց: Ձուկը չի կարողանում բարձրանալ գետը, ձվադրում անել: Ապօրինի որսի արդյունքում ահռելի քանակությամբ ձուկ է դուրս գալիս այնտեղից: Ես երեկ Արմաշում էի: Այդ տարածքում մինչև 132 կրակոց եմ հաշվել: Ի՞նչ են կրակում, բադ են կրակում, իսկ Արմաշը երկրորդ ամենամեծ ձվադրման հանգրվանն է ջրլող թռչունների համար: Դրա համար պետք չի գնալ հասնել Արագածի գագաթը»,- ասաց Սարիբեկյանը:
 
Որսորդի խոսքով՝ այս անգործության հետևանքով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, մեր բնությունը մեզանից գնում է: 
Ի պատասխան՝ Արթուր Բեգլարյանը նկատեց, որ Ազատի ջրամբարի մասին ահազանգը ստանալուց հետո իրենք գնացել են և առգրավել ցանցն ու տուգանել պահակին:
 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP