Ադրբեջանը պահանջել է Դավիթ Բաբայանին. նա կմեկնի Շուշի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 10 2024
  • $
    387.67
  • RUBLE
    4.01
  • 417.83
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանը պահանջել է Դավիթ Բաբայանին. նա կմեկնի Շուշի

10:04 28.09.2023

Ադրբեջանը պահանջել է նաև ԱՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի խորհրդական, Դավիթ Բաբայանին. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,
Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատման կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները. վարչապետ

18:18 23.10.2024

Սահմանազատման կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները. վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի  սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը արձանագրում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային ռազմավարության հիմքը լեգիտիմությունն է և իրենք հետևում են այդ ռազմավարությանը։ «Ազգային ժողովի կողմից վավերացրած կանոնակարգը, կարծում […] ...

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

18:14 23.10.2024

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ...

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:10 23.10.2024

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին և Բելգիայի դաշնային ոստիկանության և Միջազգային ոստիկանական համագործակցության տնօրինության 1-ին գլխավոր տեսուչ Ֆրանկ Դեբյուշերին։ Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով պարոն Էրիկ Դե Մույնքին՝ Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, […] ...

Դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչև 90 օր իրավունք կստանան առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել ՀՀ-ում և Թունիսում

18:05 23.10.2024

Դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք մինչև 90 օր իրավունք կստանան առանց վիզայի պահանջի փոխադարձաբար գտնվել ՀՀ-ում և Թունիսում

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության եւ […] ...

SHANTNEWS

18:00 23.10.2024

SHANTNEWS

«Յուվենտուսի» զույգի տունը թալանել են

17:56 23.10.2024

«Յուվենտուսի» զույգի տունը թալանել են

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տունը թալանել են, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Երբ Լուիսը կնոջ` «Յուվենտուսի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալիշա Լեմանի հետ ընթրելիս է եղել Թուրինի ռեստորաններից մեկում, կողոպտիչները մուտք են գործել նրանց բնակարան, գողացել 500 հազար եվրո արժողությամբ 11 ժամացույց և Լեմանին պատկանող թանկարժեք զարդեր: Լուիսը դիմել է ոստիկանություն, որը հետաքննություն […] ...

BACK_TO_TOP