14:50 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետին տեղեկացրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բացել նախաքննության գաղտնիքը։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հռետորական հարց տվեց՝ ի՞նչ կլինի, եթե ամբողջ նախաքննությունը գաղտնազերծվի, ապա Խաչատրյանը պարզաբանեց․
«Նման ընթացակարգ գոյություն չունի՝ նախաքննության գաղտնիությունը… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այսինքն՝ կան մարդիկ, չէ՞, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս։ Եվ դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, երբ այս ամբողջը գաղտնազերծվի»։
Լրագրողները նրան պատասխանեցին, որ այդ գաղտնազերծումը նաև հանրության պահանջն է։
«Դուք այսպես պատկերացրեք, որ հանրության պահանջը պետք է նաև օրինական լինի։ Չի կարող լինել պահանջ, եթե այդ պահանջը թեկուզ հանրության պահանջն է, և անօրինական լինի, և մենք դա դիտարկենք որպես հիմնավոր»,- նշեց Խաչատրյանը։
Ծառայության պետը մանրամասնեց, որ այդ գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին, իսկ դատավարության փուլում այդ գործը քննվելու է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք։
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...
16:09 28.04.2025
Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկելԱյսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...
16:00 28.04.2025
Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապինՎատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...