19:44 28.09.2023
ԱՄՆ-ից և Ճապոնիայից գիտնականների միջազգային թիմը մշակել է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով կյանքի հետքեր որոնելու մեթոդ: Ըստ հետազոտողների՝ ալգորիթմը նույնացնում է կենսաբանական նմուշները մինչև 90% ճշգրտությամբ։ Հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում։
Նոր թեստը ցույց է տալիս, թե արդյոք վերլուծության առարկան ներառել է կյանքին առնչվող բաղադրիչներ։ Փորձագետները հույս ունեն օգտագործել այն Մարսի վրա օրգանիզմների գոյության նշաններ հայտնաբերելու համար՝ առանց Երկիր նմուշներ ուղարկելու անհրաժեշտության:
Գիտնականները վարժեցրել են արհեստական ինտելեկտը՝ օգտագործելով 134 հայտնի աբիոտիկ և բիոտիկ նմուշների մոլեկուլային տվյալները: Փորձարկումների ընթացքում ալգորիթմը հաջողությամբ հայտնաբերել է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են խեցիները, ատամները, ոսկորները, տերևները, մարդու մազերը և օրգանիզմների բջիջները, ինչպես նաև հին կյանքի մնացորդները, որոնք փոխվել են երկրաբանական գործընթացներով:
Փորձագետները կարծում են, որ իրենց մշակած տեխնոլոգիան կօգնի նաև լուծել Երկրի վրա մի շարք գիտական առեղծվածներ՝ գտնելով ամենահին միկրոբները 3,5 միլիարդ տարի առաջ ձևավորված նստվածքներում:
18:48 17.04.2025
Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտություններըԱնչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […] ...
18:43 17.04.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն ՊետրոսյանինԱպրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […] ...
18:36 17.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետԱպրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...
18:30 17.04.2025
Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...
18:24 17.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետԲրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: ...
18:16 17.04.2025
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ...