12:03 30.08.2018
Կառավարությունն այսօր երկրորդ անգամ քննության առավ «Արմօիլ» ընկերությանը Եղվարդում նավթավերամշակում իրականացնելու թույլտվություն տալու հարցը։ Նախորդ նիստերից մեկի ընթացքում այս հարցը հանվել էր, քանի որ կառավարության տեսչական մարմինը բնությանը սպառնացող վտանգ էր տեսել ընկերության այս գործունեության մեջ։
Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը փաստարկներ է ներկայացրել, որոնց տեսչական մարմինը չի կարողացել հակափաստարկներ ներկայացնել, ինչի արդյունքում ընկերությանը թույլտվություն չտալու հիմքեր չկան։
Վարչապետի ճշտող հարցին՝ բնությանը սպառնացող վտանգի վերաբերյալ կասկածները փարատվա՞ծ են, նախարարը նշեց, որ այն հիմքը, որով կասեցվել էր ընկերությանը թույլտվություն տալը, էլ չկա։ Մինասյանը պարզաբանեց, որ ընկերությունը ոչ թե նավթ է վերամշակելու, այլ արդեն առկա նավթամթերք, ու տալու է հիմնական երկու ապրանքատեսակ, որոնք անհրաժեշտ են Հայաստանին։
Արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կարիք, ըստ Մինասյանի, չկա։ Չնայած դրան՝ ընկերությունը դիմել է այդ փորձաքննության համար, և հիմա տեսչական մարմինը կատարում է փորձաքննություն։
Բնապահպանության նախարարը մանրամասնեց, որ իրենք չեն որոշում՝ ենթակա է այս գործունեությունը փորձաքննության, թե ոչ, բայց փորձաքննությունը փաստացի իրականացվում է, և դրա արդյունքը դեռ չկա։ Բնապահպանության նախարարը մանրամասնեց, որ սարքավորումները ներմուծելու թույլտվություն կարող են տալ, որովհետև հենց դա որևէ ազդեցություն չի ունենալու բնության պահպանության վրա, իսկ արդեն գործունեության ընթացքում ազդեցությունը ցույց կտա փորձաքննությունը։
«Դե, դա իրենց խնդիրն է», – արձագանքեց վարչապետը։
Փոխվարչապետ Ավինյանն իր հերթին պարզաբանեց, որ հարցն այն է, որ ձևակերպումների համաձայն՝ ընկերությունն իրականացնելու է ոչ թե նավթի, այլ նավթամթերքի վերամշակում, իսկ այս կոնկրետ ձևակերպումը չկա օրենքում։
Նիկոլ Փաշինյանը հրահանգեց այդ դեպքում ձևակերպումները փոփոխել, որպեսզի տարընթերցումներ չլինեն։
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...