Ապակե պատից այն կողմ. ինչ են նկատել փաստահավաք խմբի ներկայացուցիչները Հայաստանի դատարաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ապակե պատից այն կողմ. ինչ են նկատել փաստահավաք խմբի ներկայացուցիչները Հայաստանի դատարաններում

13:25 19.03.2018

 «Աղմկահարույց դատավարությունների ընթացքը դիտարկելիս մենք նկատել ենք որոշակի խնդիրներ՝ կապված փաստաբանների աշխատանքի  հետ: Մենք երկու անգամ եղել ենք դատարանում և տեսել ենք, որ նախքան դատարան մտնելը  խուզարկում են, բայց ոչ բոլորին»,- ասում է քաղաքացիական համերաշխության հարթակի փաստահավաք խմբի ներկայացուցիչ Ջոանա Սմետեկը` խոսելով աղմկահարույց դատավարությունների ժամանակ տեղի ունեցող գործընթացների մասին: «Մենք նկատեցինք, որ նրանք խուզարկում են հատկապես «Սասնա ծռերի», Սեֆիլյանի և մյուսների, Անդրիաս Ղուկասյանի գործերով դատաքննության մասնակից փաստաբաններին: Մեր կարծիքով՝  չպետք է  այդ խուզարկությունը  կատարվեր ընտրողաբար, իսկ փաստաբանները իրենց կարգավիճակով պայմանավորված պետք է ունենային որոշակի երաշխիքներ: Բացի այդ, ի՞նչ չպետք է լիներ փաստաբանների պայուսակներում`հստակ չէր: Չկար այդպիսի ցանկ: Ճիշտ կլիներ, որ մարդիկ տեսնեին այդ ցանկը մինչ դատարան մտնելը և տեղեկանային` ինչ կարելի է բերել դատարան և ինչ`ոչ»,- ասաց Ջոանա Սմետեկը:

 «Մենք զրուցել ենք նաև մարդու իրավունքների գրասենյակի պատասխանատուների հետ: Մեզ պատասխանեցին, որ իրականում շատ մեծ տարբերություն չկա ստուգման, խուզարկության և զննության միջև: Կարող ենք փաստել, որ հստակության բացակայությունը խնդրահարույց է»,- ասաց  Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի հետազոտությունների բաժնի պատասխանատու, Վարշավայի ներկայացուցիչ Ջոանա Սմետեկը: 

 Նա ասաց, որ դիտարկումները կատարվել են սեպտեմբերին: Զրուցել են դատավարության 33 մասնակիցների հետ, այդ թվում՝ փաստաբանների, լրագրողների, միջազգային կազմակերպությունների անդամ դիտորդների: Ջոանա Սմետեկն ասաց, որ փորձել են զրուցել ու պարզել նաև դատավորի կարծիքը այդ գործընթացի մասին, սակայն մերժում են ստացել: Ջոանան ասաց, որ չի հիշում` կի՞ն է եղել դատավորը, թե՞ տղամարդ, որն իրենց մերժել է: 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

BACK_TO_TOP