Ռուսաստանի գլոբալ նպատակն է Հայաստանում փոխել իշխանությունը և բերել ռուսահաճո իշխանություն. Ռոբերտ Ղևոնդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ռուսաստանի գլոբալ նպատակն է Հայաստանում փոխել իշխանությունը և բերել ռուսահաճո իշխանություն. Ռոբերտ Ղևոնդյան

19:35 21.09.2023

«Հորիզոնն» այսօր զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Փորձագետը վերլուծել է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունների ամենամեծ նպատակն էր ներքաշել Հայաստանը կոնֆլիկտի մեջ, ինչը չհաջողվեց: Սա դեռ չի նշանակում, որ ներքաշման նոր փորձեր չեն լինի:

Փորձերից մեկը այն փաստաթուղթն է, որն ընդունվել է երեկ և որով պահանջներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղին. դուրս բերել հայկական զորքը Արցախի տարածքից: Սրանով փատսորեն ստորագրող կողմը ընդունել է, որ Արցախում հայկական զորք կա:

Սա կարո՞ղ է հետագայում Հայաստանի վրա նոր ագրեսիայի կամ հերթական ագրեսիայի համար հիմք հանդիսանալ, այլ կերպ Արդբեջանը կփո՞րձի միջազգային հարթակներում լեգիտիմացնել այս դրույթը, որ Արցախում հայկական զորք կար: Այս հարցադրմանը փորձագետը հետևյալ պատասխանն է տվել:

«Ես կարծում եմ՝ սա պլան Բ-ն էր, պլան Ա-ն չիրականացավ, և Հայատանը չներքաշվեց կոնֆլիկտի մեջ: Իհարկե, Ադրբեջանը և Ռուսաստանը հետագայում էլ փորձելու են Հայաստանը ներքաշել և ինչ-որ կերպ կապել այդ գործընթացների հետ: Վերջնական, գլոբալ նպատակն այն է, որ կա ցանկություն, հատկապես Ռուսաստանի մոտ, Ադրբեջանի մոտ ևս, Հայաստանում փոխել իշխանությունը և բերել ռուսահաճո իշխանություն, որը հետագայում Հայաստանի՝ բելառուսացման ճանապարհ կընտրի»,-ասել է Ղևոնդյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP