Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.02
  • 419.97
WEATHER
+14.09 oC

Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

19:11 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ անդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկինում՝ Twitter-ում) գրել է, որ քննարկել են «խորապես մտահոգիչ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- գրել է Բորելը։

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է հայկական վերահսկողության տակ։

Առաջին բախումներից հետո տարածված հայտարարության մեջ Եվրամիությունը դատապարտել է ռազմական էսկալացիան շփման գծի երկայնքով և Ղարաբաղի այլ վայրերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստը

14:17 19.10.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստը

Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի աշխատանքային խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Տավուշի մարզում բախվել են «Mercedes Vito»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. 10 տուժածի մեջ կան երեխաներ

14:09 19.10.2024

Տավուշի մարզում բախվել են «Mercedes Vito»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. 10 տուժածի մեջ կան երեխաներ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ8 Թեղուտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Դիլիջանի քննչական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:00 19.10.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին ատիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի […] ...

Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվը, նախորդ հարցման համեմատ, ևս 1%-ով ավելացել

13:49 19.10.2024

Դատախազության աշխատանքից լիովին գոհ քաղաքացիների թիվը, նախորդ հարցման համեմատ, ևս 1%-ով ավելացել

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որին մասնակցել է 18 տարին լրացած 1,503 անձ: 2024 թվականի սեպտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 12%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի դեկտեմբերին՝ 11%-ը, 2023 թվականի մարտին՝ 7%-ը), 25%-ը` ավելի շուտ գոհ է […] ...

Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

13:40 19.10.2024

Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ. «Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ […] ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

13:30 19.10.2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ծրագրված այցով ժամանել է Կիև, հաղորդում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը: Նախօրեին Բարրոն ասել էր, որ այս շաբաթավերջին մեկնելու է Ուկրաինա։ Մինչ այս նա հայտարարել էր, որ Ուկրաինան «դժվար պահ է ապրում» և «դժվար է պահել առաջնագիծը»։ Սպասվում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչը հանգստյան օրերին կմնա […] ...

BACK_TO_TOP