Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.45
  • 415.99
WEATHER
+25.09 oC

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը

20:32 18.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը։

Այն կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից՝
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համագործակցությամբ։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և Targeting և ArmAdventure կազմակերպությունների համահիմնադիր և տնօրեն Գոռ Կարապետյանը։

«Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանի համակարգմամբ կազմակերպված քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները (գիտելիք և կառավարում), բիզնես և կրթություն հարաբերությունները, խաղաղության և կրթության կապը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով միջազգային երիտասարդական միջոցառումների անցկացումը Հայաստանում։ Ներկայացնելով Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին, նա մասնավորապես նշել է․ «ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կրթական լայնածավալ բարեփոխումների կրթական բոլոր մակարդակներում՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Բոլորովին վերջերս ընդունվել է «Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությունը» և գործողությունների պլանը, որը սահմանում է հստակ ուղենիշային շրջանակ առաջիկա տարիների համար: Շահագրգիռ տարբեր կառույցների հետ համագործակցությունն օգնել է նախանշել բարեփոխումների հստակ ուրվագիծը՝ սահմանելով հստակ ժամանակացույց յուրաքանչյուր գործողության համար: Մեր առանցքային թիրախը մարդկային կապիտալի զարգացումն է, որին ցանկանում ենք հասնել նաև միջազգային փորձի ուսումնասիրմամբ և մոտարկմամբ»։
Անդրադառնալով տարածաշրջանի կայուն զարգացմանը և խաղաղ համակեցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կրթության դերն այդ գործընթացում։

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը բարձր է գնահատել Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու գործընթացին:
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն էլ ներկայացրել է բուհի գործունեությունը, մասնավորապես մասնավոր հատվածի հետ համագործակցային ծրագրերը՝ կրթություն-աշխատաշուկա կապի սերտացման տեսանկյունից:
Հանդիպմանը այլ երկրներից ժամանած ուսանողներն իրենց հուզող հարցերն են ուղղել բանախոսներին:

Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից սեպտեմբերի 16-24-ը «Երիտասարդությունը գործողության մեջ. խաղաղության ամրապնդման, հակամարտությունների լուծման և աշխատունակության հմտությունների խթանում» խորագրով Երևանում կազմակերպված միջազգային սեմինարի շրջանակում, որին մասնակցում են շուրջ 40 երիտասարդներ եվրոպական մի շարք երկրներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իմ օրինակով փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը

16:57 02.07.2024

Իմ օրինակով փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը

Պարեկային ծառայություն ընդունելության մրցույթը հաղթահարած Անի Հարությունյանը նշում է՝ ոստիկանի մասնագիտությունն իր համար բարդ և միաժամանակ շատ հետաքրքիր է։ Նա իր օրինակով փորձում է կոտրել կարծրատիպեր։ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը՝ ընդգծելով, որ կին ոստիկանը պետք է լինի գրագետ ու նպատակասլաց, որպեսզի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծառայության ընթացքում առաջացած դժվարությունները։ Մանրամասները՝ ՆԳ նախարարության […] ...

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղարի հետ

16:47 02.07.2024

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղարի հետ

Հուլիսի 1-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղար Միխայել Թոյրերի հետ։ Վերջինս նաև երկաթուղային տրանսպորտի դաշնային կառավարության հանձնակատարն է։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Գերմանիա տնտեսական կապեր, հաղորդակցություններ, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին, բարձր տեխնոլոգիաներ, ճանապարհային անվտանգություն։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին է ներկայացրել […] ...

Գիտնականները պարզել են, որ աշխարհում լճերի կեսը կորցրել է վերականգնվելու ունակությունը

16:40 02.07.2024

Գիտնականները պարզել են, որ աշխարհում լճերի կեսը կորցրել է վերականգնվելու ունակությունը

Երկրագնդի խոշոր լճերի մոտ կեսը կորցրել է վերականգնվելու ունակությունը վերջին տասնամյակների ընթացքում ծանր էկոլոգիական սթրեսներից հետո: Այս եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, տեղեկացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում: Լճի էկոլոգիական կայունության գնահատումը, որը հաշվի է առնում նրա կառուցվածքը և էկոհամակարգի գործառույթը, կարևոր է […] ...

«Ինտեր»-ի նախագահը խոսել է ակումբում սպասվող տրանսֆերների մասին

16:33 02.07.2024

«Ինտեր»-ի նախագահը խոսել է ակումբում սպասվող տրանսֆերների մասին

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։ «Ի՞նչ կարող ենք ակնկալել «Ինտերից» տրանսֆերային շուկայում․ առանձնապես ոչինչ։ Մենք արագ աշխատեցինք և կարողացանք թիմ բերել Տարեմիին ու Զիելինսկիին։ Մեր թիմն արդեն կարելի է մրցունակ համարել, մնում է միայն մի փոքր ուժեղացնել որոշ դիրքեր, օրինակ՝ դարպասապահի դիրքը, որի համար մենք […] ...

Գրիգոր Մինասյանն ու Միջազգային քրեական դատարանի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

16:24 02.07.2024

Գրիգոր Մինասյանն ու Միջազգային քրեական դատարանի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեի հետ: Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող […] ...

Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

16:16 02.07.2024

Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները: Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային […] ...

BACK_TO_TOP