12:34 09.10.2017
Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին՝ ազդել ամերիկյան քաղաքականության վրա սոցցանցերի միջոցով, հայտնվում են նորանոր մանրամասներ:
Լրագրողները հայտնաբերել են վիդեոբլոգերների, որոնք իբրև աջակցություն են ստանում Կրեմլի կողմից և որոնք փորձել են իրենց խոսովակներով վարկաբեկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որը հանդես էր գալիս որպես ԱՄՆ նախագահի թեկնածու 2016թ. նախագահական ընտրություններում:
The Daily Beast-ի հոդվածում, որը կրում է «Ռուսաստանը վարձել է վիդեոբլոգերների, որպեսզի վարկաբեկի ռասիստ Հիլարի Քլինթոնին ռեփ-բիթերի օգնությամբ», ասվում է այն մասին, թե ինչպես են YouTube-ի աստղեր երազել ցանկացող, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից, սևամորթ Williams & Kalvin վիդեոբլոգերները «աշխատել Կրեմլի համար»:
Վիդեոհոսթինգում նրանց էջը հայտնում է, որ «Քլինթոնները սերիական մարդասպաններ են, որոնք պատրաստվում են բռնաբարել ողջ ազգին»:
Ընդ որում՝ Թրամփը չի կարող լինել ռասիստ, քանի որ «գործարար է»:
Ալիքի հեղինակները հայտարարել են նաև, որ Քլինթոնի նախընտրական արշավը հովանավորել են մուսուլմանները:
Ինչպես գրում է The Daily Beast-ը, սոցցանցերն ուսումնասիրողները կարծում են, որ Ուիլյամսն ու Քալվին Ջոնսոնները ռուսական քարոզչության մաս են կազմում, որը նպատակ ուներ միջամտել ԱՄՆ-ի քաղաքականությանը:
Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի և YouTube-ի միջոցով նրանք մտադրվել են ճշմարիտ խոսք հասցնել աֆրոամերիկացիներին:
Այս տարվա օգոստոսին նրանց էջը հեռացվել էր Facebook-ից, արգելափակվել էր նաև Twitter-ի միկրոբլոգը:
22:34 28.11.2024
Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:34 28.11.2024
Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանելԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...
22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...
21:50 28.11.2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...