13:29 17.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ e-draft.am կայքէջում քննարկման է դրվել «Սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին են այսօր անդրադարձել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը և ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ պարզաբանելով, որ եթե օրինագիծը օրենք դառնա, վարորդների համար պարտադիր կլինի ունենալ վկայագիր ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի անվտանգ լինելու մասին:
«Վկայագիրը, նախատեսվածի համաձայն, տեխզննման կտրոնի նման կփակցնեն ավտոմեքենայի դիմապակուն: Կտրվի հատուկ ժամկետով, այդ ժամկետը անցնելուց կամ վթարից հետո վարորդը նորից պետք է տանի փորձարկման ու բալոնը վկայագրի լիզենզավորված կազմակերպությունում»,- ասել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
SHANTNEWS-ի այն դիտարկմանը, թե, ի վերջո, վարորդն ու գազալցակայանի աշխատակիցը կարող են պայմանավորվել ու առանց վկայագրի էլ լիցքավորել, ինչո՞ւ պետք է գազալցակայանը շահագրգիռ լինի վկայագիր պահանջել, հետո նոր լիցքավորել, Հայրապետյանն արձագանքել է, թե նախագծով տուգանքներ են սահմանված՝ առաջին անգամ՝ 1 մլն դրամ տուգանք, երկրորդ դեպքի պարագայում՝ 3 մլն, իսկ երրորդ անգամ՝ լիցենզիայից զրկում:
SHANTNEWS-ը հիշեցրել է որոշ ժամանակ առաջ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի այն պնդման մասին, որ եթե վերահսկման գործառույթը ոստիկանությանը չհանձնվի, խնդիրը չի կարգավորվի: Ըստ Տիգրանյանի՝ եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փաստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն, և դաշտը վերահսկելի կդառնա:
«Իմ կարծիքով՝ վերահսկողությունը պետք է լինի ոչ թե ոստիկանությանը, այլ տեսչական մարմիններից որևէ մեկին, և այդ մարմինը պետք է դիտարկման լիազորություն ունենա՝ առանց տնտեսվարողին տեղյակ պահելու»,- հիշեցմանն ի պատասխան՝ ասել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը:
Հիշեցմանը, որ հաճախ են պնդում, թե չեն կարող բոլոր գազալցակայաններում ամենօրյա վերահսկողություն սահմանել, քանի որ այդքան տեսուչ չունեն, Սերգեյ Հայրապետյանն այսպիսի պատասխան է տվել.
«Տեսուչ չունենք, ոստիկանությունն էր այդքան տեսուչ չունի նման գործառույթ ավելացնելու համար, նույն մարդկային ռեսուրսն է պետք ոստիկանության համար: Իմ կարծիքով՝ այդ նույն ռեսուրսը կարելի է ավելացնել. մասնագիտացված հիմնարկներում 400 հազար մեքենա կա և 400 գազլցակայան, տարբերությունը բավական մեծ է: Գազալցակայաններն էլ պարտադիր չէ ամեն օր ստուգել, դա կարելի է փուլային տարբերակով անել: Մենք, օրինակ, տարեկան 58 գազալցակայան ենք ստուգում»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանությանը հաջողվում է տեխանձնագրերի և ԱՊՊԱ փաստաթղթերի առկայությունը վերահսկել, իսկ երբ չլինի ամենօրյա հսկողություն, չի լինի նաև արդյունք, Հայրապետյանն արձագանքել է.
«Կպայմանավորվի վարորդի հետ, ուրեմն թող լիցքավորի և իրեն էլ տուգանեն»:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նաև ասել է, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որ կառույցին են վստահելու վերահսկողությունը: Դա պարզ կլինի ավելի ուշ:
21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:26 18.04.2025
Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:54 18.04.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին18:32 18.04.2025
Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:51 18.04.2025
«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում16:47 18.04.2025
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել16:28 18.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա15:25 18.04.2025
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի15:05 18.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ14:30 18.04.2025
Ուկրաինական կարգավորման շուրջ շփումները բարդ են․ Պեսկով13:43 18.04.2025
«Ռոլան Գարոսում» կմեծարեն Ռաֆայել Նադալին13:35 18.04.2025
Խորհրդարանը վարկային համաձայնագիր է քննարկել13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի21:57 18.04.2025
Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում էԱպրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։ Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության […] ...
21:39 18.04.2025
Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը մոտենում է հանգուցալուծմանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Տեսնենք՝ կարո՞ղ ենք դրան հասնել: … Կարծում եմ՝ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք սա ավարտին հասցնելու։ Եվ հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում», – […] ...
21:15 18.04.2025
Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […] ...
21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասինԿոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […] ...
20:57 18.04.2025
Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է ԿիրանցԳործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...