Շիրակի մարզի 4 գյուղում արոտների ջրարբիացման ծրագիրը ձգձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Շիրակի մարզի 4 գյուղում արոտների ջրարբիացման ծրագիրը ձգձգվում է

15:09 29.08.2018

Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքներում ծրագրեր են սառեցվել, մի քանիսի մեկնարկն էլ ուշանում է: Ղազանչի, Մեծ Սեպասար, Հարթաշեն, Զույգաղբյուր բնակավայրերի արոտավայրերի ջրարբիացման ծրագիրը 2 տարի է՝ գործնական փուլ չի հասնում, որը, ի դեպ, դեռևս համայնքների միավորումից առաջ պետք էր մեկնարկվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Նախապատրաստական աշխատանքներ տարվել էին, իսկ երբ գործը հասել էր համայնքների՝ 5 տոկոսի չափով համաֆինանսավորմանը, գումարի փոխանցումը կատարվելու էր արդեն ոչ թե առանձին համայնքների, այլ Աշոցք խոշորացված համայնքի բյուջեից:

Համայնքապետարանի ֆինանսավորման ձգձգումը ծրագրի ուշացման պատճառ է դարձել: Աշոցքի տարածաշրջանի ալպյան մարգագետինները հազարավոր հեկտարներ են, որոնք համարվում են հյուսիսային մարզի լավագույն արոտները, բայց խմելու ջրի բացակայության պատճառով վերոնշյալ բնակավայրերի անասնապահական տնտեսությունները անասուններին վաղուց արոտ չեն տանում:

Գյուղացիների խոսքերով՝ կենդանիները պետք է 16 կմ քայլեն, որ ջուր խմեն, իսկ այդ դեպքում ո՛չ կաթնատվությունը կբարձրանա, ո՛չ էլ մսատվությունը: 4 գյուղի շուրջ 8000 խոշոր եղջերավոր անասունի կբավականացնեն գյուղերի արոտները, որոնք անտեղի չորանում են: Ջուր չլինելու պատճառով էլ անասուններին գյուղացիները սար չեն տանում, այնինչ հեռագնա արոտները ջրարբիացնելու դեպքում հնարավոր է կաթնատու անասունը առանձնացնել մսատուից և եկամուտ ստանալ արոտները լիարժեք օգտագործելու հաշվին:

Ղազանչիի և Մեծ Սեպասարի նախկին գյուղապետերը, որոնք Արոտօգտագործողների կոոպերատիվների նախագահներն են, նշում են, որ 2 տարի առաջ կազմված ծրագրով նախատեսվում էր 12 կմ ջրագծի և յուրաքանչյուր կիլոմետրի վրա տաշտակների տեղադրում: Անասնապահությամբ զբաղվող գյուղերի համար այս ծրագիրն առաջնահերթ է, բայց ընթացք չի տրվում. դրան խանգարել է համայնքների միավորումը:

Մինչև խոշորացումը, ըստ Մեծ Սեպասարի նախկին գյուղապետ Սերգեյ Սողոյանի,  համայնքի բյուջեից 570 հազար դրամ փոխանցվել է, իսկ հետո խոշորացված Աշոցք համայնքի շուրջ 300 մլն դրամանոց բյուջեում արդեն երկու տարի է՝ 18 մլն դրամ այս ծրագրի համար չի գտնվում, թերևս նաև այն պատճառով, որ Աշոցքի համայնքապետը դեռ այն ժամանակ հրաժարվել էր այս ծրագրից՝ ասելով, թե արոտների ջրարբիացման խնդիր չունի:

Կոոպերատիվների նախագահները մոտ մեկ ամիս առաջ խնդիրը ներկայացրել են կառավարություն: Արդեն ֆինանսավորող կողմի և համայնքների միջև պայմանագիր է կնքվել, որով Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը պարտավորվել է համաֆինանսավորումը կատարել փուլ առ փուլ:

Ըստ Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանի՝ մոտ 2 մլն դրամ արդեն փոխանցվել է ծրագրին, հիմա նախագծա-նախահաշվային աշխատանքների փուլն է: 370 մլն դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը կմեկնարկի հավանաբար հաջորդ տարի:

Համաֆինանսավորման տարբերակով Համաշխարհային բանկը պատրաստ է նաև գյուղտեխնիկայի ապահովման ծրագիր ներդնել, բայց այս խոշորացված համայնքը դրանից չի օգտվի. մեկ այլ ծրագրով արդեն գյուղտեխնիկա ներկրել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP