19:07 29.08.2023
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ՝ ամփոփել օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:
Խորհրդակցությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է միասնական և ընդունելության քննությունների վերլուծական տվյալները: Որպես ավագ դասարաններում ընդհանրական խնդիր՝ նա անդրադարձել է միասնական քննությունների ամփոփ տվյալներին՝ համաձայն որոնց համեմատաբար բարձր ցուցանիշները գրանցվել են «Անգլերեն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ միջին գնահատականը 13 միավոր:
«Մտահոգիչ է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները, որոնց միջին գնահատականները տատանվում են 11 միավորի շրջանում: Հետաքրքրական է, որ ՀՀ գրեթե բոլոր շրջաններում «Ֆիզիկա» առարկայից ավելի բարձր միավորներ ունենք, քան «Մաթեմատիկայից»»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ արդյունքների վերլուծությունը կարող է ուղենիշ լինել ավագ դասարաններում կրթության որակի բարելավման առումով:
Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներում ներդրվելու է հանրակրթական նոր չափորոշիչը՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով: «10-րդ դասարանում 10-ից ավելի պակաս դասագրքեր կան, ուստի չափորոշիչը այս դասարանում կներդրվի հաջորդ ուսումնական տարում»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ նոր չափորոշչի ներդրմամբ՝ իրականացվել են վերապատրաստումներ մենթոր դպրոցների միջոցով, որոնք հիմնականում ավագ դպրոցներն են: Մենթոր դպրոցների համակարգի կայացման մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանը նշել է, որ դրանք փոքր վերապատրաստման կենտրոններն են, այլ կերպ՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ արբանյակները, որոնք ունեն մեծածավալ անելիքներ տարբեր ձևաչափերով: Տնօրեններին իրազեկվել է, որ ԿԶՆԱԿ-ը ունի առանձնացված թեժ գիծ, որը նախատեսված է նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հարեցրի պարզաբանման համար:
Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նոր դասագրքերին: Դրանց տպագրությունն ընթացքի մեջ է: Ուսումնական տարվա մեկնարկին նոր չափորոշչի փորձարկմամբ պայմանավորված՝ նաև նոր դասագրքեր են ստեղծվել: Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին, մինչև նոր դասագրքերի տպագրումը:
«Մենք ունենք դպրոցների աջակցության կարիքը, հատկապես, կազմակերպչական հարցերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ առաջիկա ուսումնական տարվա համար ևս կհայտարարվեն նոր դասագրքերի ստեղծման մրցույթներ:
Հանդիպմանը նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում ներդրվող ֆինանսավորման նոր մոդելին, դրույքաչափի փոփոխությանը, ինչպես նաև հոգեբանի հաստիքի ներդրմանը, որի համատեքստում նա նշել է. «Դպրոցը պետք է դառնա այն միջավայրը, որտեղ երեխան իրեն զգա անվտանգ ու ապահով, որտեղ կձևավորվի որպես անձ և արժեքներ կրող»:
Արաքսիա Սվաջյանը նաև հորդորել է տնօրեններին բծախնդրորեն մոտենալ երեխաների անձնական տվյալների մասին տեղեկատվություն տարածելու հարցին: Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, դասագրքերին և այլ խնդիրների:
19:00 17.04.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Բարսելոնայի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում Խաչանովը 7-5, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի հետ մրցախաղում: Կիսաեզրափակչի ուղեգրի համար աշխարհի 27-րդ ռակետը կմրցի Անդրեյ Ռուբլյով-Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինա զույգի հաղթողի հետ: ...
18:54 17.04.2025
Կառավարությունը Հրաչյա Զաքոյանին հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնումՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի մարտի 19-ին: Չորս […] ...
18:48 17.04.2025
Համայնքային ոստիկանները անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ զարգացնում են հմտություններըԱնչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է մի շարք հմտություններ ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հենց այդ կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած «Համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը» խորագրով եռօրյա վերապատրաստումը: ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ վերապատրաստումն իր բնույթով աննախադեպ է, քանի որ մասնակցում է ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումների […] ...
18:43 17.04.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար Արմեն ՊետրոսյանինԱպրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և […] ...
18:36 17.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետի հետԱպրիլի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ […] ...
18:30 17.04.2025
Բարսեղյանի գոլային փոխանցումը չի օգնել «Սլովանին»Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։ Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։ «Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։ Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։ «Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս […] ...