Բաքուն արտոնում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող արցախցիների տեղափոխումը Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Բաքուն արտոնում է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող արցախցիների տեղափոխումը Հայաստան

21:50 21.08.2023

Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Ինչո՞ւ հանկարծ համաձայնվեցին արտոնել:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հունիսի 14-ից սա առաջին նման դեպքն է, երբ թույլ են տվել Արցախից Հայաստան տեղափոխել, բայց միայն առաջին հայացքից է սա թվում անտրամաբանական։ Իրականում այս ամենը շատ հեշտությամբ տեղավորվում է Ադրբեջանի քաղաքական իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ:

Թույլ են տալիս լքել Արցախը նրանց, ում այլևս մուտքի հնարավորություն չեն տալու։ Խոսքն ուսանողների մասին է, իսկ այն ուսանողները, որոնք արդեն ավարտել էին երևանյան բուհերը և ցանկանում էին վերադառնալ հայրենիք, դրա հնարավորությունը, իհարկե, չստացան:

Այս անգամ էլ այս նոր ընդունված ուսանողները, վստահ եմ, որ հետ գալու հնարավորություն չեն ստանալու, համենային դեպս՝ մինչև խնդիրը ինչ-որ արմատական լուծում չունենա: Այս ամենը էթնիկ զտման դրսևորում է:

Տեսեք՝ այս ամենը ինչ ֆոնի վրա է տեղի ունենում. անգամ զոհված  (անցած շաբաթ տեղի ունեցած հայտնի ավտովթարի դեպքը)  արցախցի ուսանողուհի Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հնարավորություն չեն տալիս, այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի այդ ճանապարհը Լաչինի միջանցքով անցնող, դառնա միակողմանի: Եվ պատահական չէ, որ ժամանակին, երբ այդ նոր ճանապարհը կառուցում էին, այնպես էին կառուցել, որ Արցախ-Հայաստան ճանապարհը լինի երկու գծանոց, Հայաստան-Արցախ ճանապարհը՝ մեկ գծանոց: Դա, իհարկե, պատահականություն չէ, դա ևս խորհուրդ է, դա ևս ազդակ է այն մասին, թե ինչի համար է այդ ճանապարհը, իրենց պատկերացումներով ինչի համար պետք է ծառայի»,- ասել է Արտյոմ Երկանյանը.

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP