Չէի ցանկանա, որ հաջորդ փուլում «Արսենալ»-ին բաժին հասնի Մադրիդի «Ատլետիկոն». Արսեն Վենգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Չէի ցանկանա, որ հաջորդ փուլում «Արսենալ»-ին բաժին հասնի Մադրիդի «Ատլետիկոն». Արսեն Վենգեր

14:27 16.03.2018

Առաջինն, ինչ աչքի ընկավ երեկվա «Արսենալ»-«Միլան» խաղում,  մարզադաշտ եկած հանդիսատեսների  անհամեմատ մեծ թիվն էր, ի տարբերություն նախորդ հանդիպումների:  Խաղից առաջ Արսեն Վենգերը հատուկ էր անդրարադարձել այդ խնդրին, նշելով որ ամենակարևորը հիասթափված երկրպագույին կրկին մարզադաշտ վերադարձնելն է:  Եվ մեծ հաշվով դա հաջողվեց:   «Արսենալ»-ը վերջին երեք խաղերում տարել հաղթանակներ է տարել,  խփել 8 գնդակ, բաց թողել միայն մեկը:   «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ, մրցակցի դաշտում խփած երկու գնդակի առավելությամբ  «Արսենալ»-ը իհարկե ֆավորիտ էր:  Բայց ֆավորիտ լինելու գործոնը մեծացնում է պատասխանատվությունը և ինչ-որ իմաստով վերածվում է նաև ճնշող գործոնի, առավել ևս երբ մրցակիցը կարգով ցածր չէ ու կորցնելու ոչինչ չունի:    Հենց այս տրամաբանությամբ էլ «Միլան»-ը մոտեցել էր պատասխան հանդիպմանը:  Ու չնայած «Արսենալ»-ի տարածքային առավելությանը,  խաղի սկիզբը լոնդոնցիների համար այնքան էլ լավ չդասավորվեց:  Նախ թիմի ավագ Կոսյելնին վնասվածք ստացավ և չկարողցավ շարունակել խաղը:  Իսկ քիչ անց Հաքան Չալխանօղլուի հեռահար հարվածով  արձանագրվեց դարպասի գրավում:  Շատերը երևի միանգամից «Էստերսունդ»-ի հետ լոնդոնյան հանդիպումը հիշեցին:  Բարեբախտաբար անգլիական ակումբը այս անգամ շատ շուտ դուրս եկավ ստեղծված իրավիճակից՝  արդարացի նշանակված 11 մետրանոց՞ի, մրցավարական սխալ՞ի, թ՞ե Ուելբեքի սիմուլյացիայի շնորհիվ՝   «Արսենալ»-ի ու երկրպագուների համար դա այլևս կարևոր չէր:   Խաղից հետո Չալխանօղլուն հեգնանքով  ասաց, թե մրցավար Էրիկսենը հանդիպման ամենալավ խաղացողն էր, և կարողացավ ծնկի բերել «Միլան»-ին:   Եթե պարտվող թիմի համար սա արդարացման փորձ է, ապա «Արսենալ»-ի համար  չափազանցություն է:   Անկախ 11 մետրանոցի արդարացի կամ ոչ արդարացի լինելուց «Արսենալ»-ը օբյեկտիվորեն ուժեղ էր այս խաղում, իսկ իտալական թիմը ծնկի էր եկել շատ ավելի շուտ, դեռ Միլանում ու այդ մասին չխուսափեց խոստովանել նաև «Միլան»-ի գլխավոր մարզիչը: 

«Եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները կորցրել էինք դեռ մեկ շաբաթ առաջ «Սան Սիրո» մարզադաշտում:   Ամեն դեպքում  «Արսենալ»-ի հետ երկու հանդիպումներն ապացուցեցին, որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել հզոր թիմերի համար և ես  շնորհակալություն եմ հայտնում   խաղացողներին:  Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով:   Իսկ մրցավարների մասին չեմ ցանկանում խոսել:  Նրանք կարող են սխալվել այնպես, ինչպես խաղացողները»,- խաղից հետո ասուլիսում նշել է Ջեննարո Գատտուզոն:  

Ավելի շատ հպարտանալու առիթ ուներ, իհարկե, Վենգերը:   «Արսենալ»-ի վերջին շրջանի յուրաքանչյուր հանդիպումը  լավ կամ վատ իմաստով ուղղակիորեն ազդում է Վենգերի ու նրա  վարկանիշի  վրա,  ու երբեմն նույնիսկ այնպես, որ    քննադատները պատրաստ են մոռանալ նրա համաշխարհային ճանաչումը ու «Արսենալ»-ի  22 տարիների   փառահեղ հաղթանակները:   Թերևս նաև դրա պատճառով Վենգերը   իր վերջին հարզցազրույցներում միշտ զգուշավոր է  ու համեմատություններ է անում  նախորդ՝ այսպես ասած սև շրջանի հետ: 

«Ընդհանուր առմամբ մենք հիմա շատ ավելի լավ ենք խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի շարունակվի հաղթական շարքը:   Եթե շարունակենք նույն ոգով խաղալ և այսպիսի արդյունքներ գրանցել, վստահ եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ»,- ասել է Արսեն Վենգերը:

 Մի շատ անկեղծ խոստովանություն էլ  է արել Վենգերը: Նշել է, թե չէր ցանկանա, որ հաջորդ փուլում «Արսենալ»-ին բաժին հասնի Մադրիդի «Ատլետիկոն», որը երկու խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի դարպասը  ուղարկել էր 8 գնդակ, սեփականն ընդունելով միայն մեկը:   
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա այս անգամ ևս նա ցուցադրեց արդյունավետ խաղ:  Գոլեր ու գոլային փոխանցումներ չեղան, սակայն երկրպագուները գնահատում են   ֆուտբոլիստի ամբողջ աշխատանքը:  «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից հետո համացանցում այսպիսի արձագանքներն են հնչել  Մխիթարյանի հասցեին: 

 

1.«Մխիթարյանը իսկապես մեծ ծավալի աշխատանք է կատարում:   Չէի սպասում, որ նա այդքան    աշխատասեր կարող էր լինել:   Նա ամենաշատն է զարմացնում իր տրանսֆերից հետո»:

2.«Սկսում եմ զգալ, որ մենք «կողոպտել» ենք «Մանչեսթեր Յունայթեդին»՝  Սանչեսին-Մխիթարյանի հետ փոխանակելու  արդյունքում: Հայ ֆուտբոլիստը կատարյալ խաղացող է «զինագործների» համար»: 

3.«Հիշո՞ւմ եք, ինչպես էինք բոլորս պնդում, որ Միկին չի կարող փոխարինել Սանչեսին:  Բայց նա հիմա դա է անում և հրաշալի է անում:   Բացի դրանից նա շատ լավ է   համագործակցում    Օզիլի հետ:    Նրա պաշտպանողական գործողությունները նույնպես տպավորիչ են»: 
 
 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP