18:08 28.08.2018
Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է կատարել ջրօգտագործողների «Շիրակ» ընկերությունում, իսկ ստուգումների հիմքը համացանցում շրջանառվող տեղեկություններն են այն մասին, որ ընկերությունը ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարում է կատարում և վերցված ջրի միայն մի մասն է օգտագործել ոռոգման նպատակով:
Ջրօգտագործող ընկերության տնօրեն գործադիր Ռուստամ Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հակափաստարկներ է ներկայացրել: Արփիի ջրամբարից դոտացիոն կարգով ջուր են վերցրել, մի մասը ոռոգման համար է օգտագործվել, մյուս մասը՝ Կառնուտի ջրամբարում կուտակվել: Բայց այս տեղեկությունները, ըստ ընկերության տնօրենի, համացանցում հայտնվել են գլխիվայր շրջված: Ընկերության տնօրենը մեղադրվում է ջուրը «յուրացնելու» մեջ:
«Գրել են, որ 1 մլն 884 հազար խորանարդ մետր ջուրը գրպանել ենք, մեջ-մեջ ենք արել: 1 մլն-ը 11 դրամով բազմապատկել են, կազմել է 20 մլն 702 հազար: Էդ մեջ-մեջի մեխանիզմը չգիտեմ՝ ինչպես է լինում: Այնքան են շտապել մեղադրանք ներկայացնելիս, որ մոռացել են ֆիքսել, որ գոյություն ունեն բնական կորուստներ: Տվյալ պահին «Շիրակ» ՋՕ-ի կորուստները կազմում են 51 տոկոս: Դա կառավարության 2010 թվականի որոշմամբ»,- ասել է բանախոսը:
Հրապարակումների հիման վրա իրավապահներն ընկերությունում ստուգումներ են կատարել, ջրառին վերաբերող բոլոր փաստաթղթերը հիմա ուսումնասիրում են: Ջրօգտագործող ընկերության տնօրենը հրապարակումները «զրպարտություն» է որակում ու նշում՝ կատարված վերլուծությունները օբյեկտիվ չեն:
Նա, միևնույն ժամանակ, անդրադարձել է Շիրակի մարզում ոռոգման այս տարվա ծավալներին: Այս տարի 40 տոկոսով ջուր քիչ են վաճառել: Տարին անձրևային էր, ջրի հայտերը քիչ են եղել, փոխարենը նախորդ տարիների սպառած ոռոգման ջրի պարտքերը ընկերությունը դեռ ամբողջությամբ չի հավաքել: Դրանք կուտակվել են դեռ այն ժամանակ, երբ ոռոգման ջուրը գյուղապետերն էին ստանում և բնակիչներին բաժանում:
Հիմա դատարանում են վիճարկում, թե որքան ջուր են ստացել: 15 օրից ոռոգման սեզոնը Շիրակի մարզում կավարտվի: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար Շիրակի մարզում, ըստ ջրօգտագործող ընկերության տնօրենի, անհրաժեշտ է վերանորոգել ջրամբարները:
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ00:48 28.11.2024
Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվՀայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացըԱմերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...
23:52 27.11.2024
Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանությունՆացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...
23:44 27.11.2024
Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվելՆոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...
23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:28 27.11.2024
Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսըԵվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...