14:31 28.08.2018
Оգոստոսի 27-ին՝ առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում, կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչև 70-ի:
Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տագնապով ոտքի հանված «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» և «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսեցին նշված ջրատարի ուսումնասիրությունը, նպատակ ունենալով բարձրանալ մինչև լեռներում գտնվող «Մուխուրթուրյան» ջրաղբյուր: Բայց գործը դրան չհասավ. ճանապարհին՝ Սպանդարյան գյուղի մոտակայքում ջրատարի վրա նկատվեց ջրի մեծ հոսք: Պարզվեց, որ անհայտ անձինք բացել էին խողովակաշարի վրա առկա ջրթափ փականը և ողջ տարածքը հեղեղել ջրի ահռելի հոսքով։
Միանշանակ ասել, թե ինչով է պայմանավորված այդօրինակ անմարդկային (այլ որակում հնարավոր չէ տալ փաստին) արարքը, չենք կարող: Գուցե դիտավորություն էր, գուցե անզգուշություն, կամ էլ դա տեղի հովիվների արարքն էր՝ ոչխարներին լողացնելու նպատակով: Ամեն դեպքում արդյունքը մեկն էր. Գորիսի, և ոչ միայն, տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել էին անջուր ու, բնականաբար, «Վեոլիա ջրին» էին մեղադրում ստեղծված իրավիճակի համար:
Հասկանալի է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ, իրավիճակն արագորեն կարգավորվեց: Սակայն սպառողների դժգոհությունը մնաց, ինչպես նաև ջրմուղագործների զայրույթը: Ինչ դժվարությամբ է ջուրը բերվում քաղաքներ ու գյուղեր, որքան խնդիրներ են լուծվում, մինչև հաջողվում է բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում ու ջուրը ծորակներին հասցնել, ու ինչպես է նմանօրինակ գավառական հոռի բարքերի ու սովորույթների արդյունքում թափած ջանքերը արժեզրկվում, ջրմուղագործների աշխատանքը վարկաբեկվում, շարքային սպառողների զայրույթը հարուցվում՝ նրանց ակամա տրամադրելով «Վեոլիա ջրի» դեմ:
Ի՞նչ ասես: Փաստը սա է, ու թող ամեն մեկն իր գնահատականը տա կատարվածին ու երբեմն նաև նույն ջրի պակասից բողոքող տեղաբնակների արարքին»:
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...