21:47 07.08.2023
Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Օգոստոսի 5-ին, իրավապահները Մեծ Սոչիի Տուապսեի շրջանի Դեդերգո գյուղում՝ գետի ափին, հայտաբերել էին 2 դի՝ բռնության հետքերով:
Նույն օրը հիվանդանոց էր տեղափոխվել այդ միջադեպի ևս մեկ մասնակից վիրավոր վիճակում: Հաջորդ օրը որպես կասկածյալներ ձերբակալվել էին 4 տեղացիներ, 4-ն էլ հայազգի՝ Վարդան Թուլումջյան, Կարեն Ուստյան, Արտյոմ Տուրքմենյան և Ալբերտ Էկզարյան:
Նախնական հետաքննությունը թույլ է տվել պարզել, որ պատճառը մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպն է եղել՝ երեք ռուսների և հայազգի 19-ամյա Կարեն Ուստյանի միջև: Հաջորդ օրը Կարենն իր հայ ընկերների հետ հանդիպել էր իրեն նեղացրած այդ երեք ռուս քաղաքացիների հետ, Դեդերգո գյուղի տարածքում, այնտեղ կռիվ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսը զոհվել էին, մեկը՝ վիրավորվել և այժմ 4 հայերին ներկայացվել է խմբային սպանության մեղադրանք․ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:
Այստեղ արժե ուշադրություն դարձնել հանգամանքներին. բանն այն է, որ թեև ոմանք փորձում են սա ներկայացնել կազմակերպված սպանություն, սակայն ակնհայտ է, որ հայ երիտասարդները սպանության չէին պատրաստվել, դրա մասին վկայում է այն, որ նրանք անզեն են եղել և սպանությունը տեղի է ունեցել քարերով, պարզապես միմյանց ուղղությամբ քարեր էին նետել: Ակնհայտ է նաև, որ պարզապես կռիվ է տեղի ունեցել և հակառակ կողմի ներկայացուցիչները նույնպես վիրավոր են։ Եթե նրանք պարզապես ավելի ուժեղ չգտնվեին, շատ հնարավոր է, որ նրանք լինեին սպանված, իսկ հակառակ կողմի ներկայացուցիչները՝ ամբաստանյալի աթոռին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...