13:44 28.08.2018
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիմնավորմամբ՝ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
«Նախ և առաջ, Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմն ԱԺ-ն է, և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Լրագրողները հիշեցրել են, որ երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, իրենք հորդորում էին ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Շարմազանովն ասել է, որ միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է եղել:
«Քաղաքական գործիչներն իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոխել իրենց կարծիքը: Հիմա գուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,- ասել է Շարմազանովը:
Նա նաև նշել է, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել՝ ում են սատարելու առաջիկա ընտրությունների ժամանակ: Իսկ ԱԺ ընտրություններին, եթե ՀՀԿ չմասնակցի, ուրեմն «պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և փակվի»: «ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...
16:34 28.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողներիՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...
16:25 28.04.2025
Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահինՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...
16:16 28.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգաԿանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...