Այսօր այն օրը չէ, երբ կարելի է առանց Սևանի` ոռոգելի տարածքները ջրով ապահովել. Ինեսա Գաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Այսօր այն օրը չէ, երբ կարելի է առանց Սևանի` ոռոգելի տարածքները ջրով ապահովել. Ինեսա Գաբայան

12:00 28.08.2018

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը նշեց, որ իր համար էլ դժվար էր այս հարցի նախաձեռնող կողմ լինել՝ այն գիտակցությամբ, որ Սևանը մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է, և աչքի լույսի պես պետք է պահել այն:

Գաբայանը կարծիք հայտնեց, որ ապագայում լճից ոչ միայն հավելյալ, այլև ոռոգման նորմատիվ ջրառից պետք է հրաժարվել, սակայն այսօր դեռ չկան բավարար պաշարներ ու համակարգի անհրաժեշտ վիճակ: Կոմիտեի նախագահը նշեց, որ իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներով են աշխատում, և հենց այդպես կհասնեն երազանքի Սևանին, սակայն այսօր այն օրը չէ, երբ կարելի է առանց Սևանի՝ ոռոգելի տարածքները ջրով ապահովել:

«Հստակ արձանագրեմ՝ հավելյալ ջրառի պահանջը չի ձևավորվել մեկ օրում, այն տարվա բնակլիմայական պայմանների թելադրանք է: Սկսած հուլիս ամսից՝ մեր նախաձեռնությամբ ոռոգման համակարգն անցել է խնայողական խստագույն ռեժիմի, առկա դեֆիցիտը լրացրել ենք հնարավոր բոլոր աղբյուրներով, այն կազմում էր 120 մլն խմ, այսօր մենք նվազեցրել ենք մինչև 40 մլն խմ: Մենք հակված ենք առաջին փուլի համար նախատեսված 25 մլն խմ-ը չգերազանցել, եթե ամառն իր «լիազորությունները չչարաշահի»»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP