09:12 28.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքում՝
10։00-16։00 Գյուլբենկյան փ. 3-21, 19/1, 19/3 սեփական տները, 14Ա, 16Բ շենքերը, Բաղրամյան պող. 2-րդ փակ. 8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Արեշ 7-րդ փ. 47-62, 42-րդ փ. 3-53 սեփական տները, 42-րդ փ. 1 շենքը, 44-րդ փ. 2-34 սեփական տները, Հաղթանակի 3, 5, 7, 11, 12, 14 փողոցները, Օհանով փ. 1-ին շենքի մուտքը,
10։30-16։30 Նար-Դոսի փ. 132-150, Չարենցի փ. 113-135, Չարենցի 2-րդ նրբ. 2-135, 32/3, 32/28, Սարի թաղ 2-10-րդ շարքերը՝ մասնակի, Սարի թաղ 6-րդ շարքի 158-182 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
11։00-15։00 Աճեմյան փ. 18-39, 133-169 սեփական տները,
11։00-17։00 Նորքի 9, 13, 17 փողոցները, «Օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի» հիվանդանոցը հարակից հանրային բաժանորդները,
Արագածոտնի մարզում՝
10։00-16։00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերը,
Արմավիրի մարզում՝
11։00-17։00 Արշալույս գյուղը,
Արարատի մարզում՝
10։00-12։00 Զանգակատուն, Լանջանիստ, Լուսաշող, Վարդաշատ, Ուրցալանջ գյուղերը՝ մասնակի, Ուրցաձոր գյուղի «Ղ-Տելեկոմ», «Բիլայն» «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները, թիվ 31549 Հայկական զորամասերը, «Հայէրոնավիգացիա», «Զովաշեն հեռուստակայան», «Հիդրոմետ կայանը»՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
10։00-13։00 Ուրցաձոր գյուղը՝ մասնակի,
10։00-14։00 Փոքր Վեդի գյուղը՝ մասնակի,
10։30-16։00 Շահումյան գյուղը՝ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10։00-16։00 Ջերմուկի խճուղու 1-ին, 2-րդ նրբանցքերը՝ մասնակի, ավտոկայանի տարածքը և Չիվա գյուղը՝ մասնակի,
Գեղարքունիքի մարզում՝
12։00-15։30 Սևան-Գավառ մայրուղու Լճաշեն գյուղի հարակից տարածքները, Լճաշեն-խաչմերուկի գազալցակայանը, Ասֆալտ-բետոնե գործարանը, «Գեղամա» հանգստի գոտին, «Անի», «ԵՐՌՈՒ» ՍՊԸ-ները հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները։ Լճափ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդակունք գյուղերը իրենց Սևան-Գավառ մայրուղուն հարակից տարածքներով, «Հայրապետյան» գազալցակայանը, «Աքվատիկ» ՍՊԸ-ն, «Վիվասել ՄՏՍ», «Բիլայն» «Յուքոմ» բջջային կայանները, հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները,
Լոռու մարզում՝
10։00-14։00 Անտառամուտ գյուղը,
Շիրակի մարզում՝
10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Վարդագյուղ, Սալուտ, Լեռնագյուղ համայնքները` մասնակի,
Սյունիքի մարզում՝
10։30-13։00 Սիսիան քաղաքի Անդոկի, Իշխանի, Գավիթի փողոցները, Սիսական փ. թիվ 31, 39, 41, 43, 45, 46 շենքերը,
11։00-13։00 Անգեղակոթ գյուղը՝ մասնակի,
11։00-16։00 Տեղ գյուղը՝ մասնակի,
14։00-16։00 Սիսիան քաղաքի Շիրակի փողոցը և Բալակ գյուղը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
11:04 09.04.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչովԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 25 անդամներ երկկուսակցական նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին՝ կոչ անելով ապահովել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակումը և ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակը […] ...
10:52 09.04.2025
Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցինԱդրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...
10:45 09.04.2025
Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստըՊետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։ Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...
10:37 09.04.2025
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 09.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...
10:22 09.04.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...