«Մխիթարյանը վահանի դեր է կատարում երկրպագուների և Վենգերի միջև». միջազգային մամուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Մխիթարյանը վահանի դեր է կատարում երկրպագուների և Վենգերի միջև». միջազգային մամուլ

18:17 15.03.2018

Թե «Արսենալ»-ը, թե «Միլան»-ը ազգային առաջնություններում գրեթե նույն իրավիճակում են: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հայտնվելու հնարավարություններ երկու թիմերն էլ գրեթե չունեն, հետևաբար՝ երկուսի համար էլ «Եվրոպա լիգա»-յում հաղթելը ոչ այնքան գլխավոր նպատակ է, որքն միջոց Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Սա է այս թիմերի հիմնական ընդհանրությունը:   

Պատասխան խաղից առաջ ակընհայտ ֆավորիտը հիմա «Արսենալ»-ն է, մինչդեռ ուղիղ մեկ շաբաթ առաջ, շատերը նախապատվությունը տալիս էին «Միլան»-ին: Միլանյան հանդիպումը նախապատվությունները փոխեցին՝ չնայած ոմանք կանխատեսումներում էլի զգուշավոր են՝ աչքի առաջ ունենալով սեփական հարկի տակ «Արսենալ»-ի անհասկանալի պարտությունը շվեդական «Էստերսունդ»-ից, այն դեպքում երբ սկանդինավներին հենց իրենց դաշտում լոնդոնցիները հաղթել էին խոշոր`3-0 հաշվով: Ինչպես ասում են` ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:  Բայց թե անհասկանալի ու անտրամաբանական իրավիճակներն էլ չեն կարող օրինաչափություն դառնալ:

Բուքմեքերները նախապատվությունը տալիս են «Արսենալ»-ին, գրեթե կրկնակի բարձր գործակցով:  Իսկ փորձագետները առանցքային խաղացողի դերում դարձյալ տեսնում են Մխիթարյանին, որը հսկայական ներդրում ունեցավ «Արսենալ»-ի վերջին երկու հաղթանակներում:  Մխիթարյանի մասին լոնդոնյան հանդիպման նախօրեին խոսել են նաև երկու թիմերի մարզիչները:  



«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով շարունակում է կատարելագործվել Անգլիա տեղափոխվելուց հետո էլ:    Նա ոչ միայն տեխնիկապես է տաղանդավոր, այլև շատ արագ ֆուտբոլիստ  է»,- ասել է Ջեննարո Գատուզոն:

 


 



«Հենրիխին  լավ ընդունեցինք և նա շատ արագ հարմարվեց թիմին:  Մեր խաղաոճը  համապատասխանում է Մխիթարյանին:   Այդպիսի մակարդակի ֆուտբոլիստ լինելը շատ օգնեց մեզ:   Նա անում է այն ինչ ակնկալում էինք  նրանից», – ասել է Արսեն Վենգերը:  

Մարզական որոշ վերլուծաբանների կարծիքով  Մխիթարյանը հիմա վահանի դեր է կատարում մարզչի և երկրպագուների միջև, ովքեր պատրաստ են իրենց ձեռքերով դուրս հանել  Վենգերին  «Արսենալ»-ից: «Եվ եթե նրան հաջողվի հաղթահարել հերթական ճգնաժամը, ապա դա կլինի  առավելապես Մխիթարյանի հրաշալի խաղի շնորհիվ», –  գրում է բրիտանական մարզական պարբերականներից մեկը:  «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ Վենգերը նշել է, որ թիմը վճռական է տրամադրված հաջորդ փուլ անցնելու համար, սակայն պետք է դա գեղեցիկ անել, որպեսզի երկրպագուները նոր հիասթափություն չապրեն և վերադառնան մարզադաշտ:  Միլանցիների մարզիչն էլ հայտարարել է, թե կորցնելու ոչինչ չունեն և ճակատամարտին պատրաստ են:   

«Արսենալ»-«Միլան» հանդիպմանը «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում կարող եք հետևել այսօր`ժամը 23։55-ին։ «Շանթ Պրեմիումը» այսօր կցուցադրի «Եվրոպա» լիգայի ևս մեկ խաղ՝ Երևանի ժամանակով 22։00-ին կարող եք դիտել Բիլբաոյի «Ատլետիկի» ու Մարսելի «Օլիմպիկի» պատասխան հանդիպումը։

ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ «Արսենալ» – «Միլան» պատասխան խաղից առաջ SHANTNEWS-ը կազմել է «զինագործներ»-ի հավանական մեկնարկային կազմը :

 

Ինչպիսի՞ կազմ կընտրեիք այս խաղի համար Դուք, եթե լինեիք Արսեն Վենգերի փոխարեն: Ընտրեք այն 11 ֆուտբլիստներին, որվքեր Ձեր կարծիքով այսօր դաշտ դուրս կգան մեկնարկային րոպեներից:

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

15:30 19.04.2025

Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

15:22 19.04.2025

Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

15:11 19.04.2025

Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացուն

Ապրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...

SHANTNEWS

15:00 19.04.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

BACK_TO_TOP