18:04 15.03.2018
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» գործում է արդեն մեկ տարի և այս ընթացքում հասցրել է հավաքել մոտ 7 միլիարդ դրամ՝ նպատակ ունենալով ապահովագրել զինծառայողներին մահվան ու հաշմվելու դեպքերից։ Հիմնադրամը բոլորի նույն 1000 դրամն է հավաքում՝ առանց հաշվի առնելու տվյալ անձի եկամուտը, քանի որ բանակն էլ յուրաքանչյուրին պաշտպանում է հավասար չափով։ Նման պնդում արեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։
«Քանի որ նրանք մեզ են պաշտպանում որպես հասարակություն, մեր պարտականությունն է նաև նրանց ապահովագրել այդ դժբախտ դեպքերից։ Եվ դրա համար հասարակության յուրաքանչյուր անդամ ստանալու է համահավասար պաշտպանություն, այսինքն՝ աղքատն էլ, հարուստն էլ, քիչ աշխատավարձ ստացողն էլ, շատ աշխատավարձ ստացողն էլ նույն պաշտպանությունն են ստանում։ Սահմանին կանգնած զինվորը չի մտածում, թե ում է պաշտպանում՝ ի՞ր, թե՞ ուրիշի ընտանիքը»,– նշեց Ավետիքյանը։
Տարիներ շարունակ պետական միջոցներից միջոցներ էին հատկացվում զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավոր զինծառայողներին ֆինանսապես օգնելու համար, սակայն դա բավարար չէր, և անհրաժեշտ էր կտրուկ մեծացնել այդ գումարների չափը։
«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...