17:39 15.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել:
Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ հրդեհից հետո Պետրոս Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է: Ըստ լուրերի՝ պատճառը աշխատանքային թերացումն է: Այն, որ Պետրոս Հովհաննիսյանն այլևս Խոսրովի արգելոցում չի աշխատում, բնապահպանության նախարարությունից հաստատեցին: Հարցին՝ եթե հանցակազմ չկա, այդ դեպքում ինչո՞ւ է հեռացվել աշխատանքից, ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Հարցին, թե որևէ խնդիր ունեցե՞լ է կամ արդյոք եղե՞լ է աշխատանքի թերացում, Արմեն Վարդանյանն այսպես պատասխանեց.
«Սեփական դիմումի համաձայն է ինքն ազատվել աշխատանքից: Պատճառաբանություն չկա»:
Հրաչիկ Դանիելյանը՝ ձախից Լուսանկարում Արայիկ Պետրոսյանն է
Ի դեպ, հրդեհից հետո Խոսրովի արգելոցում չեն աշխատում նաև «Խոսրով» տեղամասի պետ Հրաչիկ Դանիելյանը, ինչպես նաև «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Տարածված լուրերի համաձայն՝ Հրաչիկ Դանիելյանն աշխատանքից ազատվել է անձնական խնդիրների պատճառով, թեև հայտնի է որպես լավ աշխատակից: Իսկ Արայիկ Պետրոսյանի պաշտոնը արգելոցում վստահել են դաշնակցական Գերասիմ Վարդանյանին:
Հրաչիկ Դանիելյանը և Արայիկ Պետրոսյանը ևս աշխատանքից ազատվել են սեփական դիմումների համաձայն: Չեն պատճառաբանել, թե ինչու: Իսկ այն խոսակցությունները, որ Հրաչիկ Դանիելյանն անձնական խնդիրներ է ունեցել, իսկ Արայիկ Պետրոսյանին ազատել են աշխատանքից, որպեսզի Գերասիմ Վարդանյանին աշխատանքի ընդունեն, հիմնավոր չեն»,- SHANTNEWS-ին ասաց ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Արայիկ Պետրոսյանն ու Գերասիմ Վարդանյանը միաժամանակ աշխատել են՝ զբաղեցնելով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալների պաշտոնը:
Այնուամենայնիվ, Արմեն Վարդանյանը հաստատել է, որ երբ Արայիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից, Գերասիմ Վարդանյանն է դարձել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալը:
ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանի հետ հեռախոսազրույցն այստեղ.
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...
23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրաՄիացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...