ԵԿՄ նախագահի թեկնածուների ընտրապայքարն սկսված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ԵԿՄ նախագահի թեկնածուների ընտրապայքարն սկսված է

20:20 27.08.2018

ԵԿՄ-ն պատրաստվում է նախագահի նոր ընտրության, որը տեղի կունենա սեպտեմբերին։ 1993 թվականին հիմնադրված կառույցը շուրջ 20 տարի ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը, որի լիազորությունները հանրությանը քաջածանոթ դեպքերից հետո ԵԿՄ վարչության անդամները կասեցրին, իսկ առաջադրված թեկնածուներն առայժմ երկուսն են։

Նրանցից մեկն Արցախյան պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն է, որը երեկ իր թիմակիցների հետ եկել էր Գյումրի: Հանդիպմանը ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն ու անդամները չեն մասնակցել:

Արա Խուդավերդյանը խոսել է ԵԿՄ վարչության նախագահ առաջադրված երկու թեկնածուների համակիրների միջև առկա լարված մթնոլորտի մասին, հայտարարել, թե ինչ-որ մարդիկ չեն ցանկացել, որ իրենք Գյումրի այցելեն և դա է պատճառներից մեկը, որ Շիրակի մարզի ազատամարտիկները հանդիպմանը չեն եկել: Բանախոսները հիմնական մեղավոր են համարել ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանին, որին նաև մեղադրել են Արցախյան ազատամարտի հետ կապ չունեցող անձանց ԵԿՄ շարքեր ընդգրկելու և պարգևներ շնորհելու մեջ։

Կարճ քննարկումից  հետո Արա Խուդավերդյանն ու թիմակիցները գնացել են ԵԿՄ Շիրակի մարզային կառույց, որի դռները փակ են եղել։ ԵԿՄ նախագահի թեկնածուն  հայտնել է, որ անձամբ մարզային կառույցի ղեկավարին չի տեղեկացրել այս հանդիպման մասին, իսկ Յուրա Ալեքսանյանն այդ ժամանակ տանն է եղել:

Ալեքսանյանը SHANTNEWS.AM-ի  թղթակցին հայտնել է, որ իրեն որևէ մեկը կիրակնօրյա հանդիպում անցկացնելու մասին նախապես չի տեղեկացրել, իսկ  իր հասցեին հնչեցրած մեղադրանքները որակել է «սադրանք»:

«Գյումրի եկածները, միանշանակ, սադրիչներ են եղել, իրենք Երկրապահի անդամներ չեն: Ես չեմ հասկանում իրենց ուզածը ինչ է: Ամենայն հավանականությամբ, ուզում են էդ «Կոռնիձորցի Արոյին» նշանակել  վարչության նախագահ, ինձ ու բաժանմունքի նախագահներին էլ փոխել»,- նշել է ԵԿՄ Շիրակի մարզային  խորհրդի նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

13:38 25.11.2024

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

«Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:22 25.11.2024

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

13:08 25.11.2024

Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա տղամարդու, ով հայտնել է, որ ոչ սթափ լինելու պատճառով ընկել և ստացել է նշված վնասվածքը: ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՈԳՎ և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի […] ...

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

12:51 25.11.2024

Լիտվայում խոսել են բեռնատար ինքնաթիռի կործանման վարկածների մասին

Լիտվայի ոստիկանությունը հայտնել է, որ դիտարկում է DHL ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ ահաբեկչություն, հայտնում է LRT պորտալը՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր հանձնակատար Արունաս Պաուլաուսկասին։ Ըստ նրա՝ վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տեխնիկական խնդրի կամ մարդկային գործոնի պատճառով։ «Պաուլաուսկասը ասել է, որ ահաբեկչության վարկածը չի կարելի բացառել», ասվում է LRT-ի հայտարարության մեջ: Նա հավելել […] ...

BACK_TO_TOP