Գյումրիում բնակարանաշինության ծավալներն ապահովվում են մասնավոր ներդրումներով․ քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Գյումրիում բնակարանաշինության ծավալներն ապահովվում են մասնավոր ներդրումներով․ քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում

18:33 11.07.2023

Շիրակի մարզում կատարված ցանքի, տեղումնառատ գարնան ու ամռան արդյունքում կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն այսօր ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշներով Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ սկսած պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին։

Մինչ մարզխորհրդի օրակարգի բուն հարցերին անցնելը, Շիրակի մարզպետը հայտարարեց՝ կառույցը, որը տարիներ շարունակ մարզպետարան անունով էր հայտնի, այլևս այդպես չի կոչվում։ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, արդյունքում փոխվել է նաև անվանումը՝ դարձել Շիրակի մարզպետի աշխատակազմ, նույն աշխատակիցներով, բայց վերակազմավորված են աշխատում նաև վարչություններն ու բաժինները։

Որպես կանոն մարզխորհուրդների օրակարգը սկսվում է սեփական եկամուտների հավաքագրման ցուցղանիշների ամփոփումով։ Առաջին կիսամյակում պետական ու տեղական տուրքերը կատարվել են 100 տոկոսով։

Աշնանացան ցորենի մշակության խթանման պետական ծրագիրը նպաստել է Շիրակի մարզում ցանքերի ավելացմանը։ Անցած աշնանը մարզում 17 հազար 500 հեկտար աշնանացան է կատարվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 4783 հեկտարով։ Իսկ փոխհատուցում ստացել է 6929 շահառու։ Փոխհատուցղման գումարը կազմել է 1 մլրդ 302 մլն դրամ։

Եթե ցանքերը շատ են, նշանակում է, որ ոռոգման ջրի պահանջարկը ևս ավելին է լինելու։ Տեղումնառատ եղանակները օգնել են, որ մարզի ջրամբարներում անցած տարվա համեմատ ավելի շատ ջուր կուտակվի։

 

«Մարզի ջրամբարներում ունենք հետևյալ տեսքը՝ Արփիի ջրամբարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11,5 մլն խորանարդ մետր ավելի ջուր կա, և ծավալը կազմում է 71,4 մլն խորանարդ մետր։ Կառնուտում 13,32 մլն խորանարդ մետր է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 2,8 մլն-ով։ Թավշուտում 0,42 մլն-ով ավելին է, Վարդաքարում՝ 0,15 մլն-ով։ Ընդհանուր առմամբ, առանց Ախուրյանի ջրամբարի, մարզի մյուս ջրամբարների հանրագումարով ունենք 95,92 մլն խորանարդ մետր ջուր կուտակած, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 16,11 մլն խորանարդ մետրով»,-հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց համայնքներում տեղացած կարկտի հասցրած վնասների գնահատումը ներկայացնել համապատասխան հանձնաժողովի քննարկմանը։ Իսկ սուբվենցիոն հայտեր համայնքները նախորդ տարեվերջին էին ներկայացրել։ Հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրով։

Պետականի ու մասնավորի հանրագումարում Շիրակի մարզում այս տարի 23 մլրդ դրամից ավելի կապիտալ ներդրումներ են կատարվելու։ Բնակարանաշինության ծրագրերի մեծ մասը մասնավոր ներդրումներով է, խոսքն, այսպես կոչված, էլիտար բնակարանաշինության մասին է։

«4 բնակելի համալիրներ են կառուցվում՝ 507 բնակարան։ Ներդրումների ծավալը կազմում է 3 մլրդ 600 մլն դրամ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիի Մուշ 2 թաղամասում 9 հարկանի երկու բնակելի շենք է կառուցում՝ 50 բնակարանով։ Այս տարվա ներդրումների ծավալը կկազմի շուրջ 1 մլրդ դրամ։ Աշխատանքների ավարտը 2024 թվականն է։ Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում և «Անի» ու «Ավստրիական» թաղամասերի հատվածում ևս կառուցվում են բնակելի տներ ու բնակարաններ։ Աշխատանքների ավարտը կրկին 2024 թվականն է»,- ասել է քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

 

Մարզում նախատեսվում է 16 կրթական, մշակութային ու մարզական օբյեկտների վերանորոգում և կառուցում։ Այս թվում են նաև տարիներով փոխանցիկ օբյեկտներ դարձած Բերդաշենի, Կապսի ու Արեգնադեմի դպրոցները։ Իսկ ճանապարհաշինության այս տարվա ծավալը կազմելու է ավելի քան 654 կմ։ Տարբեր ծրագրերով են հանրապետական, միջպետական ու տեղական նշանակության ճանապարհները վերանորոգվելու։ Օրինակ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիի «Սլաբոտկա» թաղամասի 4 փողոցների վերանորոգումը կսկսվի երրորդ եռամսյակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP