21:24 05.07.2023
Իլհամ Ալիևվը կրկին բողոքում է Էմանուել Մակրոնից: Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի նախագահը մեղադրել է ոչ միայն «հայկական անջատողականությանը սատարելու», այլև` «Ալժիրի արաբ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու» մեջ:
Ի՞նչն է ցեղասպանություն համարում Ալիևը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ֆրանսիայի հասցեին այս անհեթեթ մեղադրանքները հնչեցնելու համար Իլհամ Ալիևը հերթական միջազգային ամբիոնն է օգտագործում, հերթական առիթը՝ Բաքվում չմիավորված պետությունների շարժման կորդինացիոն բյուրոյի նախարարական հանդիպումն էր: Եվ ահա այդ հարթակում է նա այս մեղադրանքները հնչեցրել:
Նա Ֆրանսիային մեղադրել է Աֆրիկայում նեոկոլոնիզացիայի քաղաքականություն վարելու մեջ և պնդել է, թե գաղութատիրական քաղաքականությունը Ֆրանսիան իբր փորձում է տեղափոխել անգամ Հարավային Կովկաս՝ չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի՝ խոսելով նեոգաղութացման ֆրանսիական քաղաքականության մասին:
Հատուկ կոշտ գնահատական է տվել ֆրանսիացի օրենսդիրներին, ընդ որում ընդգծել է 2 պալատների պատգամավորներին, որոնց մեղադել է շովենիզմի, ֆաշիզմի, նացիզմի դրսևորումների մեջ: Դե պարզ է, քանի որ այս երկու պատգամավորները վարչակազմին կոչ են արել ճանաչել Արցախի պետական անկախությունը, Ալիևը դրանից է դժգոհ:
Հայտարարել են նաև՝ «Ֆրանսիան պարտավոր է ներողություն խնդրել իր գողութատիրական անցյալի համար և նաև Ալժիրի ժողովրդի դեմ գործած ցեղասպանության համար»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ալիևը առաջին անգամ չէ, որ ցեղասպանության մեջ է մեղադրում ֆրանսիացիներին: Արդյո՞ք Բաքվի ու Փարիզի միջև հարաբերություններում սրացումը կապված է Մակրոնի վերջին հայտարարության հետ: Այդ մեղադրանքները ինչ-որ ազդեցություն ունենո՞ւմ են: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...