Երբեմն տագնապի զգացողություն եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Երբեմն տագնապի զգացողություն եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. Լիլիթ Մակունց

14:50 27.08.2018

Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է: Այս մասին օգոստոսի 27-ին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր է ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակներում ոչ միայն կնկարահանվեն, կֆինանսավորվեն համատեղ ֆիլմեր, այլև կապահովեն դրանց արտահանումը:

Կրկին անդրադառնալով Օպերային թատրոնում փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Մակունցը նշել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ իրենց զրույցի, քննարկումների ժամանակ ներկայացրել են առաջարկ, որ հաստիքները լինեն տարանջատված, այն է՝ տնօրենը՝ առանձին, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին, խոսել են նաև գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին: Ըստ նախարարի՝ եթե այդ հաստիքները լինեն առանձին, ապա օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի:

Լրագրողների խնդրանքով, խոսելով աշխատանքում նկատվող թերացումների մասին՝ նախարարը խոստովանել է՝ երբեմն անգամ տագնապի զգացողություն է ունենում, որ ինչ-որ բաներ չի հասցնում, չնայած օրվա ընթացքում շատ ժամեր են հատկացնում աշխատանքին թե՛ ինքը, թե՛ իր թիմը, բայց տագնապի զգացում է ունենում, որ ինչ-որ բան անընդհատ չի հասցնում:

«Թերացում չէի ասի, բայց ժամանակային առումով ուղղակի  աշխատանքները, որոնք այս պահին կուզեի՝ ավարտված լինեն, դեռ ավարտված չեն, մասնավորապես COAF-ի հետ համագործակցության վերջնականացումը: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքները սկսենք նաև մարզկենտրոններում, մասնավորապես՝ Տավուշի մարզում նախատեսել ենք «Ստեղծարար կենտրոն»-ի բացում, սակայն հուշագրով այն դեռ չենք ամրապնդել»,- ասել է նախարարը:

Մակունցն անկեղծացել է՝ ինքն անընդհատ ինքնաքննադատաբար է մոտենում այդ հարցին, մտածում՝ էլ ինչ կարելի է անել, ապա նշեց՝ կողքից ի լուր իրենց բարձրաձայնվող հարցերը զգոն են պահում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

09:10 18.04.2025

Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհ

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը […] ...

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

09:00 18.04.2025

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

08:55 18.04.2025

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

08:45 18.04.2025

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

BACK_TO_TOP