20:02 04.07.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմկոմիտեի անդամներն այսօր Գյումրիում հերթական քննարկումն են անցկացրել կազմակերպչական հարցերի շուրջ, հադիպել են կամավորների հետ։ Ներկայացրել են նրանց պարտականություններն ու առաջիկայում անցկացվելիք մարզական միջոցառումներին ընդգրկվածության ձևաչափերը։ Կազմկոմիտեի պատասխանատուները ներկայացրել են նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի անցկացման աշխարհագրությունը, Գյումրիի կենտրոնական մարզադաշտում օգոստոսի 5-ին կայանալիք բացման արարողության ծրագրի մանրամասները։
Կամավորական աշխատանքը Համահայկական ամառային 8-րդ խաղերի հիմնական շարժիչ ուժն է համարվելու։ Սահմանված չափորոշիչներով ընտրված երիտասարդներին է վստահվելու հյուրերին ու մարզիկներին դիմավորելու և ուղեկցելու պարտականությունը։ Բացման արարողությանը նրանք կլինեն շքերթի պատվիրակներ, իսկ շքերթն անցկացվելու է օլիմպիական խաղերի սկզբունքով։
Երևանում, Գյումրիում ու մարզերում կամավորական աշխատանքում կընդգրկվեն 1100-ից ավելի երիտասարդ աղջիկներ ու տղաներ, նրանց համար օգոստոսի 1-ից կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։ Հայտագրված գյումրեցի կամավորները՝ պարուհիներ, սպորտսմեններ, ուսանողուհիներ և, ընդհանրապես, ակտիվ առօրյայով ապրող, ներուժ ունեցող աղջիկներ են։ Նրանց համար այս հնարավորությունը նոր ծանոթություն ձեռք բերելու և քաղաքը պատվով ներկայացնելու լավագույն առիթն է։
Խաղերի բացման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Կազմակերպիչները խոստանում են շքեղ շոու ծրագիր։ Մարզադաշտը հատուկ հարմարեցումների միջոցով կտեղավորի մինչև 10 հազար հանդիսական։ Այժմ ընթանում են բացման արարողության սցենարական ու բեմադրական աշխատանքները։ Մարզիկներից բացի շքերթով կանցնեն բոլոր կամավորները։ Չորս տարի առաջ, 2019 թվականին Համահայկական խաղերն անցկացվեցին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, որին մասնակցեցին 35 երկրների 5244 մարզիկ-մարզիչներ։
«Ընդգրկված են Հանրապետության գրեթե բոլոր մարզերը․ սա նաև միտված է աշխարհագրությունը ընդլայնելուն և մարզային կյանքի համաչափ զարգացմանը։ Ընդգրկված են Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Արարատի մարզերը։ Օրինակ՝ Արտաշատում են անցկացվելու աթլետիկայի մրցումները»,- նշում է Համահայկական ամառային 8-րդ խաղերի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը։
8-րդ համահայկական ամառային խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն սպորտով»։ Սփյուռքից ամենաշատ մասնակիցներով կներկայանան Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի մեր հայրենակիցները։ Գյումրին 19 մարզաձևերից ներկայացուցիչներ կունենա 17-ում, սպորտային ավանդույթներով հայտնի քաղաքը խաղերին կմասնակցի ներկայացուցչական թիմով։ Իսկ մարզաձևերից մի քանիսը կանցկացվեն մարզում։
«Մեզ մոտ մրցումները կանցկացվեն Սև բերդ ամրոցում, այնտեղ կլինեն սպորտային պարերի մրցումները։ Ռեպինի փողոցի վրա գտնվող մարզադպրոցում անցկացվելու է ֆուտզալի և բասկետբոլի մրցումները, Արթիկի համայնքային մարզադպրոցում կլինեն բասկետբոլի, իսկ Գյումրիի թիվ 30 դպրոցի մարզադահլիճում՝ վոլեյբոլի մրցումները։ Ֆուտբոլի մրցումները կանցկացվեն քաղաքային մարզադաշտում և ֆուտբոլի ակադեմիայում։ Ընդհանուր թվով, Շիրակի մարզը շքերթում կմասնակցի 405 մարզիկներով, դա կարծում եմ Երևանից հետո երկրորդը կլինի իր թվակազմով»,- նշել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Վարդանյանը։
Թե մեդալների քանի հավաքածու կխաղարկվի, դեռ հստակեցված չէ, կախված կլինի մասնակիցների ու թիմերի քանակից։ Այս տարի ավելացել է սպորտաձևերի թիվը։
«Այս տարի համահայկական խաղերում ընդգրկված են երկու նոր մարզաձևեր։ Մինչ այս 17 մարզաձև էր, հիմա մարզաձևերը 19-ն են։ Ավելացել են կանանց ֆուտբոլն ու ֆուտզալը»,-նշել է Աննա Վարդանյանը։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի կրակը հուլիսի 20 -ին կվառվի Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցում, և մինչ խաղերի պաշտոնական բացումը, հայտնի մարզիկների ուղեկցությամբ կշրջի Հանրապետության բոլոր մարզերում։ Իսկ թե ով կամ ովքեր կվառեն Համահայկական խաղերի խորհրդանշական կրակը, կազմկոմիտեն առայժմ չի հրապարակում, հայտնելով միայն, որ այդ պատիվը կտրվի Օլիմպիական խաղերի չեմպիոն գյումրեցի հայտնի մարզիկներին։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...