Թայվանում հորդառատ անձրևների պատճառով 7 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

Թայվանում հորդառատ անձրևների պատճառով 7 մարդ է զոհվել

12:03 27.08.2018

Թայվանի կենտրոնական և հարավային շրջաններում չդադարող տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 7, վիրավորվել 116 մարդ։ Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը։

Իշխանությունները ավելի քան 600 մարդու տեղափոխել են ժամանակավոր ապաստարաններ։ Նրանք նաև զգուշացրել են մարդկանց հնարավոր սողանքների և փլուզումների վտանգի մասին։

Նշվում է, որ հեղեղումների պատճառով ամենից շատ վնասները կրել է կղզու գյուղատնտեսական ոլորտը՝ մոտ 18,35 միլիոն դոլար։

Հորդառատ անձրևները կղզում արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում են։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

20:46 16.04.2025

Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձն ապօրինի եղանակով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք՝ պետությանը պատճառելով 2,3 մլրդ դրամի վնաս. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, […] ...

Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

20:33 16.04.2025

Սլովենիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնել են ՀՀԱԳՆ-ից։ Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյան շրջայց է հուշահամալիրի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

20:28 16.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են շինաշխատանքները

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ շինաշխատանքները Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են։Այս մասինհայտնելեն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

20:14 16.04.2025

Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հրդեհ է բռնկվել և ներսում կա ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել է «Chevrolet […] ...

SHANTNEWS

20:00 16.04.2025

SHANTNEWS

Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի

19:54 16.04.2025

Հայաստանի աթլետներն Իրանում կմասնակցեն խոշոր մրցաշարի

Հայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, վազորդ Երվանդ Մկրտչյանը և ցատկորդ Գոռ Հովակիմյանն ապրիլի 25-26-ը կմասնակցեն Իրանի Մաշադ քաղաքում կայանալիք մրցումներին: Մկրտչյանը կմրցի 1500մ և 5000մ վազքատարածություններում, իսկ Հովակիմյանը՝ եռացատկում և հեռացատկում: ...

BACK_TO_TOP